Նորություններ

Արմեն Սարգսյանի հրամանագրերով պարգևատրվել են առողջապահության համակարգի մի խումբ աշխատակիցների

Արմեն Սարգսյանի հրամանագրերով պարգևատրվել են առողջապահության համակարգի մի խումբ աշխատակիցների

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Նախագահ Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել և ցուցաբերած անձնվեր աշխատանքի համար շնորհակալություն հայտնել բուժաշխատողներին ու առողջապահական համակարգի ներկայացուցիչներին:

«Մխիթար Հերացու» մեդալով է պարգևատրվել նաև «Իզմիրլյան» ԲԿ-ի պլաստիկ և էսթետիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Գևորգ Կարապետյանը։

25.05.2021