План развития

SWՕT վերլուծություն

Առավելություններ (Strengths)

 

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջնորդությունը և օժանդակությունը,
    Իզմիրլյան բարեգործական հիմադրամի անշահախնդիր և նշանակալի օժանդակությունը,
    ԻԲԿ-ի կողմից ներգրավված բժիշկների հեղինակությունը,
    ԻԲԿ-ի աշխատակազմի նվիրվածությունը և մասնագիտական պրոֆեսիոնալիզմը,
    Լայն հանրության շրջանում ԻԲԿ-ի որակի վերաբերյալ բարձր կարծիքը,
    Շենքային նոր համալրումը և արդիականացումը,
    Ղեկավարության միտվածությունը Patient-centered բժշկական ծառայության ուղղությամբ,
    Ուրոլոգիական և պրակտոլոգիական ծառայությունների գծով առաջատար դիրքը Հայաստանի Հանրապետությունում,
    Հանդիսանում է Հայաստանում միակ բժշկական կենտրոնը, որտեղ վիրահատության միջոցով վերականգնվում է լարինգեկտոմի պատճառով ձայնի կորուստը,
    Առկա այցելուներ Վրաստանից և Ռուսաստանից:


Խոչընդոտներ (Weaknesses)

 

    Որոշ մրցակիցների նկատմամբ ավելի բարձր գները,
    Պետպատվերի, ապահովագրական կազմակերպությունների և շտապ օգնության ծառայության կողմից ներկայացվող ցածր քանակությունը,
    Բժշկական աշխատակազմին որոշ մրցակից բժշկական կենտրոնների կողմից տրվող ավելի բարձր փոխհատուցումները՝ եկամտից տոկոսի տեսքով,
    Սեփական շահույթների հաշվին թանկարժեք ժամանակակից սարքավորումների ձեռքբերման անիրատեսական լինելը,
    Բժշկական որակյալ կադրերի անբավարար քանակը; ինչպես նաև բժիշկների և բուժքույրերի քանակի նվազումը Հայաստանում:


Հնարավորություններ (Opportunities)

 

    Առողջապահության տուրիզմի զարգացումը Հայաստանում,
    Բնակչության գնողունակության աճը Հայաստանում,
    ՀՀ Առողջապահության նախարարություն. վիճակագրություն, տարեկան ցուցանիշեր,
    Պարտադիր ապահովագրության ներդրումը Հայաստանի Հանրապետությունում (օրինագիծը քննարկումների փուլում է, և հնարավոր է, որ ուժի մեջ մտնի 2015թ.-ից) կարող է առաջացնել այցելուների քանակի աճ, ինչպես նաև պետական պատվերով այցելուների գծով ծառայությունների գների բարձրացում:
    Նորագույն սարքավորումների ներդրմամբ այցելուների ակնկալվող աճը,
    JCI-ի կողմից հավատարմագրման ստացումը, որը կնպաստի բժշկական կենտրոնի հեղինակության բարձրացմանը ոչ միայն Հայաստանում, այլ ողջ աշխարհում, ինչպես նաև կնպաստի այցելուների թվաքանակի զգալի աճին, լավագույն բժիշկ/մասնագետների ներգրավման ավելի լայն հնարավորություներին:
    Այլ բժշկական կենտրոններից հեղինակավոր բժիշկների տեղափոխվելը ԻԲԿ:


Վտանգներ (Threats)

 

    Պարտադիր ապահովագրության ներդրումը Հայաստանի Հանրապետությունում կարող է առաջացնել որոշ ծառայությունների գծով գների նվազում` մինչև 20%, քանի որ ապահովագրական ընկերությունները թելադրում են մատուցվող բժշկական ծառայության գինը:
    Բնակչության քանակի և/կամ գնողունակության նվազումը Հայաստանում;
    ԻԲԿ-ի հեղինակավոր բժիշկների այլ բժշկական կենտրոն տեղափոխվելը (head hunting);
    Մրցակից բժշկական կենտրոնների կողմից գնային դեմփինգը և այլ անառողջ մրցակցային մեթոդների կիրառումը;
    ԻԲԿ-ի բժշկական ծառայությունների ընթացքում անցանկալի հետևանքների (այդ թվում՝ մահվան ելքով) գծով տեղեկատվության թշնամական տարածումը կամ դատական հայցերի ներկայացումը;
    Ֆինանսական անբավարար միջոցների ներհոսքը:


Մարդկային ռեսուրսի զարգացում

ԻԲԿ-ի ամենաարժեքավոր ռեսուրսը՝ աշխատակազմն է: Զարգացմանն ու նորարարությանը հետամուտ ղեկավարությունը, հանրաճանաչ բժիշկները, փորձառու, հոգատար և Հիպոկրատի երդմանը հավատարիմ բժշկական աշխատակազմը, ինչպես նաև օժանդակ աշխատակազմը միասին ստեղծում են Patient-centered մշակույթ:

Յուրաքանաչյուր աշխատակից ունի յուրահատուկ արժեքներ, ունակություններ, զարգացման ներուժ և հետաքրքրություն: ԻԲԿ-ի ղեկավարությունը հետամուտ է նրանց առանձնահատկություններին համապատասխան անհրաժեշտ միջավայրի և օժանդակության տրամադրմանը, ինչը խթան կհանդիսանա նրանց ունակությունների առավել արդյունավետ զարգացումը՝ ի օգուտ ԻԲԿ-ի զարգացման:

Մարդկային ռեսուրսների համալրման, պահպանման և զարգացման քաղաքականությունը հիմնվում է հետևյալ ռազմավարության վրա.

 

    Մասնագիտական վերապատրաստումներ՝ ղեկավար և բժշկական աշխատակազմի համար, մասնավորապես.
    Ղեկավար աշխատակազմի պարբերական վերապատրաստում միջազգային հեղինակավոր կլինիկաներում, մասնավորապես՝ Կլիվլանդի կլինիկայում, որը նման կրթության տրամադրման առաջատար կենտրոններից է ողջ աշխարհում;
    Բժիշկների վերապատրաստում ԱՄՆ-ի Mayo, Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի հեղինակավոր կլինիկաներում;
    Բժիշկների մասնակցություն ԱՄՆ-ում և Եվրոպայում անցկացվող համապատասխան մասնագիտական տարեկան համաժողովներում;
    Միջին բուժական անձնակազմի կրթություն՝ նեղ մասնագիտացված բուժքույրերի մասնագիտական շարունակական կրթություն:
    Գիտական աշխատանքում ներգրավում՝ կլինիկական հետազոտություններ, միջազգային անդամակցություն, և ճանաչված ամսագրերում (impact magazines) հրապարակումներ: Այս ուղղությամբ առավել ակտիվություն ցուցաբերելու և բժիշկների ներգրավածությունը խթանելու նպատակով ձեռնարկվելու են հետևյալ միջոցառումները.
    Սուրբ Ներսես Մեծ Գիտա-Կրթական կենտրոնի աշխատանքների ակտիվացում,
    Բժշկական ամբիոնների աշխատանքների ակտիվացում,
    Նորացված լսարաններում մասնագիտական քննարկումների և սեմինարների կազմակերպում:
    Ողջամիտ և խթանող փոխհատուցում՝ աշխատանքի բնույթից կախված ժամային կամ գործավարձային փոխհատուցումների ողջամիտ և արդյունավետությունն ու նվիրվածությունը խթանող համակարգի կիրառում.
    Ղեկավար և բժշկական աշխատակազմի փոխհատուցումների համակարգը կախված է նրանց աշխատանքի բնույթից և առողջապահության ոլորտում ընդունված փոխհատուցման համակարգից: Ըստ այդմ, բժշկական ծառայությունների որակը և քանակը խթանելու նպատակով, որոշ բժիշկների և բուժքույրերի աշխատավարձը ուղղակիորեն կապված է տվյալ բաժանմունքի հասույթից, ինչը պայման է հանդիսանում տվյալ բաժանմունքում թիմային մթնոլորտի և Patient-centered-ի շուրջ դրական վերաբերմունիք ձևավորման համար:
    Գործավարձային փոխհատուցման փաստացի տոկոսային ցուցանիշները, որոնք հաշվարկվում են տվյալ բժշկական ծառայության գծով հասույթից, և կանխատեսումը ապագա հինգ տարիների համար ներկայացված են հավելված 10-ում:
    Ղեկավար, ընդհանուր և բժշկական ծառայություններում ներգրաված աշխատակազմի համար հիմնականում կիրառվում է ժամային աշխատավարձ: Այդ աշխատակազմի փաստացի գումարային ցուցանիշերը և կանխատեսումը ապագա հինգ տարիների համար ներկայացված է հավելված 11-ում:


Աշխատանքային հաճելի, հարմարավետ և ապահով միջավայրի ապահովում

 

    ԻԲԿ-ն վերջերս հիմնավերանորոգվել է, և այժմ այն հանդիսանում է երկրում հարմարավետ և ժամանակակից կահավորված բժշկական կենտրոններից մեկը,
    ԻԲԿ-ում թիմային ոգու զարգացում, կոլեկտիվ միջոցառումների ակտիվացում,
    Ղեկավար աշխատակազմի կողմից հոգածություն յուրաքանչյուր աշխատակցի կարիքների և ունակությունների նկատմամբ:
    Միջին և կրտսեր սպասարկող բուժանձնակազմի հետ հաճախակի և պարբերաբար պետք է անցկացվեն ուսուցողական աշխատանքներ՝ կապված սպասարկման որակի բարձրացման հետ: Յուրաքանչյուր աշխատող պետք է հստակ գիտակցի հիվանդի հետ աշխատանքի բարդությունը, լինի հնարավորինս հոգատար, բարեհամբույր, ժպտերես և հանդուրժող:
    Մարդկային ռեսուրսների համալրման, աշխատանքի գնահատման և առաջխաղացման արդյունավետ համակարգ
    Մշակել և ներդնել ղեկավար, բժշկական և օժանդակ աշխատակազմի աշխատանքի տարեկան գնահատման արդյունավետ համակարգ, որը մասնավորապես կներառի.
    Տարբեր բաժանմունքների լավագույն աշխատակիցներին պատվոգրերի և այլ արժեքավոր նվերների հանձնում կամ դրամական խրախուսումներ;
    Patient-centered լավագույն աշխատակիցների խրախուսում, իսկ անցանկալի պահվածքի դեպքում՝ համապատասխան պատժամիջոցների կիրառում;
    Մասնագիտական, պաշտոնական առաջխաղացման, աշխատավարձի կամ գործավարձի փոխհատուցման բարձրացման օբյեկտիվ հիմնավորման մեխանիզմներ:
    Խթանել և օժանդակել ներքին կադրերի աճը հետևյալ միջոցներով.
    ՀՀ-ում բժշկական մասնագիտական կրթության զարգացում,
    Ունակությունների զարգացում ԻԲԿ-ի ճանաչված բժիշկների ղեկավարությամբ,
    Արտերկրի հեղինակավոր կառույցներում վերապատրաստվելու հնարվորությունը;
    Երիտասարդ բժիշկների ներգրավում, նրանց մասնագիտական զարգացմանը նպատասում` ապահովագրելով կլինիկան մասնագետների արտահոսքի վտանգից և հետևանքներից,
    Փորձառու բժիշկների կողքին երիտասարդ և սկսնակ բժիշկների աշխատանքի խթանում:


ԻԲԿ-ում այժմ ներգրավված են մոտ 280 աշխատակից: Նախատեսվում է նրանց քանակն ավելացնել հաջորդ տարվա ընթացքում: Աճը հիմնականում պայմանավորված է լինելու`

 

    Նոր բժշկական բաժինների և ծառայությունների աճով,
    Բժշկական ծառայությունների որակի բարձրացմամբ,
    Նորակառույց բժշկական կենտրոնում սանիտարահիգիենիկ պայմանների պատշաճ պահպանմամբ,
    Ղեկավար աշխատակազմի անհրաժեշտ համալրմամբ: