Ընդհանուր տեղեկատվություն

«ԻԶՄԻՐԼՅԱՆ» բժշկական կենտրոն«ԻԶՄԻՐԼՅԱՆ» բժշկական կենտրոնը հանդիսանում է «Սուրբ Ներսես Մեծ» գիտակրթական և ուսումնական կենտրոնի և  ՀՀ Առողջապահության նախարարության Լ. Նազարովի անվան Պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի իրավահաջորդը: 2000 թ. ինստիտուտը սեփականաշնորհվեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից: 2001թ.-ին նվիրաբերվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և վերանվանվեց «Սուրբ Ներսես Մեծ»  ԳԲԿ-ի 2002թ.-ին: «Իզմիրլյան» ԲԿ-ն բազմապրոֆիլ հիվանդանոց է` հագեցած նորագույն,ժամանակակից բժշկական սարքավորումներով, հմուտ, փորձառու և բարձր որակավորում ունեցող մասնագետներով: «Իզմիրլյան» ԲԿ-ում տարեկան կատարվում է շուրջ 8.000-ից ավելի վիրահատական միջամտություն,  ախտորոշիչ և լաբորատոր տարբերակներով հետազոտվում  է շուրջ 15.000 մարդ: «Իզմիրլյան» ԲԿ-ն հանդիսանում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Ազգային առողջապահության ինստիտուտի և N-1 բժշկական բազային քոլեջի գիտաուսումնական բազա:

Ներկայում «Իզմիրլյան»  ԲԿ–ում գործում են հետևյալ բաժանմունքները.

 

  Խորհրդատվական-ախտորոշիչ բաժանմունք
  Ուրոլոգիական կլինիկա
  Օրթոպեդիայի և սպորտային վնասվածքաբանության  բաժանմունք
  Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունք
  Լոգոպեդիա
  Կոլոպրոկտոլոգիայի բաժանմունք
  Ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունք
  Վիրաբուժություն
  Անոթային վիրաբուժություն
  Թոքաբանություն
  Ընդհանուր նյարդաբանության և ցավի կենտրոն
  Ֆիզիոթերապիա
  Անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա
  Ճառագայթային ախտորոշման բաժանմունք
  Ռենտգեն հետազոտություն
  ՈՒՁ հետազոտություն
  Համակարգչային տոմոգրաֆիա (КТ)
  Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (МРТ)
  Էնդոսկոպիա
  Լաբորատորիա
 

Ստոմատոլոգիա

  Դեղատուն


«Իզմիրլյան» բժշկական կենտրոնՄեր Կենտրոնի բաժանմունքներն  ակտիվորեն համագործակցում են սփյուռքահայ անվանի բժիշկների հետ: Մասնավորապես, Ուրոլոգիական կլինիկան համագործակցում է Կարո Դերձակյանի հետ, ով Ռենալ տրանսպլանտացիայի ծրագրի տնօրենն է ԱՄՆ  Արևմտյան Կալիֆորնիայի բժշկական կենտրոնում: Օրթոպեդիայի և սպորտային վնասվածքաբանության բաժանմունքը համագործակցում է Ֆրանսուա Անտոնյանի  հետ, ով աշխատում է Սան Ռաֆայելի բժշկական կենտրոնի Օրթոպեդիկ վիրաբուժության բաժանմունքում (Կայզեր Պերմանենտե): Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքը համագործակցում է ՌԴ Ն.Ն. Բլոխինի անվան Օնկոլոգիական գիտական կենտրոնի ավագ գիտ.աշխատող` Բ.Գ.Դ. Խաչատուր Բադալյանի հետ: 2008 թ. հուլիսից սկսած՝ «Իզմիրլյան» ԲԿ-ում սկսվել են  հիմնավոր վերանորոգման և նոր մասնաշենքի կառուցման լայնածավալ աշխատանքները: Կենտրոնը վերակառուցվել է և հագեցվել նորագույն ժամանակակից բժշկական սարքավորումներով և գործիքներով:

 

 

Բացվելու են նոր բաժանմունքներ և նոր ծառայություններ.

 

    Նախատեսվում է կարդիոառիթմալոգիայի բաժանմունք
    Ոչ ինվազիվ (առանց միջամտության) կարդիովիրաբուժության բաժանմունք


«Իզմիրլյան» բժշկական կենտրոն


Բաժանմունքներ.

 

    Կրծքախոռոչի վիրաբուժության բաժանմունք
    Ռոբոտային վիրաբուժության բաժանմունք