Բարի գալուստ

Բարի գալուստ

Սիրելի հայրենակից,


Պատիվ ունեմ ողջունելու Ձեզ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի  պաշտոնական կայքում: Իրավամբ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը Հայաստանի առաջատար ճանաչված բուժհաստատություններից է, որտեղ մատուցվում են բարձրորակ, միջազգային չափանիշներին համապատասխան ներհիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական ծառայություններ:

 

Մեր կարգախոսն է. «Բարձրակարգ բուժում` միջազգային չափորոշիչներին համապատասխան»: Ամբողջ անձնակազմի գործառույթները միտված են հիվանդի (patient centered) կարիքների վրա կենտրոնացված բժշկական ծառայությունների մատուցմանը: Բժշկական ծառայությունների բարձրակարգ որակը, փորձառու բժիշկների հեղինակությունը, սպասարկման բարձր մշակույթը, ժամանակակից սարքավորումներով ու հանդերձանքով համալրումը, հիմնանորոգված շենքային պայմանները և հարմարավետ հիվանդասենյակները դարձրել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը մրցունակ և գրավիչ այցելուների համար:

 

Մեր բժշկական կենտրոնում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, ովքեր՝ յուրաքանչյուրն իր ոլորտում, հանրապետության առաջատարներից է: Բուժական սկզբունքները և կոնցեպցիաները համահունչ են աշխարհի բարձրակարգ բժշկական կազմակերպությունների սկզբունքներին: Արդիական, քաղաքակիրթ և ճկուն ‎ֆինանսական համակարգը (բացարձակ «ճերմակ» դրամարկղ, հարբժշկական արատավոր երևույթների իսպառ բացառում) առավել գրավիչ և մատչելի են դարձնում բուժումը մեզ մոտ:

 

Վստահաբար երաշխավորում եմ, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի և բոլոր աշխատակիցների կողմից կարվի հնարավորը՝ ամոքելու Ձեր ցավերը, ապաքինելու Ձեր խաթարված առողջությունը և բարձրացնելու կյանքի որակը` ի շահ մեր ազգի բարգավաճման, ի փառս մեր հայրենիքի:

Հարգանքով՝
Արմեն Չարչյան