Նորություններ

Բարերարներ Տիգրան և Ելենա Իզմիրլյաններ

Բարերարներ Տիգրան և Ելենա Իզմիրլյաններ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել «Իզմիրլյան» հիմնադրամի  միջոցներով Հայաստանի և Ղարաբաղի տարբեր ոլորտներում իրականացված բազմաթիվ ծրագրերը, որոնց շարքերն է համալրում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հովանավորչությամբ գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը:


Նախագահը Տիգրան Իզմիրլյանին պարգևատրել է Հայաստանի բարձրագույն պարգևներից՝ սուրբ Մեսրոպ Մաշտոց  շքանշանով, Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդման, ինչպես նաև ազգի բարօրությանը նպաստող երկարատև գործունեության համար:


Տիգրան Իզմիրլյանը շնորհակալություն է հայտնել նախագահին հայրենիքի բարձր պարգևի և ջերմ խոսքերի համար՝ ընդգծելով, որ իր ծնողների նվիրվածության շնորհիվ են ինքը և իր ընտանիքը գործունեություն ծավալում ի շահ ազգի, որի համար անսահման հպարտ են:

 

        Նախագահ Սերժ Սարգսյանը  տիկնոջ հետ մասնակցեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բացմանը: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և բարերարներ Տիգրան և Ելենա Իզմիրլյանների ուղեկցությամբ երկրի ղեկավարը շրջել է վերանորոգված բաժանմունքներով և հիվանդասենյակներով, ծանոթացել առկա նորագույն սարքավորումներին:        

 

Բարերարներ Տիգրան և Ելենա Իզմիրլյաններ

 

       

 
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է տվել տեր և տիկին Իզմիրլյաններին իրենց կրոնական և հայրենասիրական ոգու համար, որի շնորհիվ բազմաթիվ հայրենասիրական նախաձեռնությունների թվում իրագորվեց նաև  «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ծրագիրը: Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընդգծեց, որ կենտրոնի կապիտալ վերանորոգմամբ ու բարեկեցիկ պայմանների ստեղծմամբ սկիզբ դրվեց այս բժշկական հաստատության նոր գործունեությանը, որն իր բարեգործական  հոգատար գործունեությամբ  կարևոր տեղ կգրավի Հայկական Եկեղեցու կողմից իրականացվող հասարակական ծրագրերում:


Բարերարներ Տիգրան և Ելենա ԻզմիրլյաններՊարոն Տիգրան Իզմիրլյանն իր ուրախությունն է արտահայտել բժշկական կենտրոնի բացման կապակցությամբ ի հիշատակ իր ծնողների՝ Սարգիս և Մարի Իզմիրլյանների և ցանկություն հայտնել, որ այն դառնա լավագույնը Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում: Պարոն Իզմիրլյանը պատրաստակամություն  է հայտնել ամեն կերպ աջակցել հիվանդանոցի առաքելության իրականացմանը, որ այն շարունակի ծառայել բուժման կարիք ունեցողներին:
 
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը հագեցած է  գիտության վերջին խոսքով, որը հնարավորություն է տալիս իրականացնել մինիինվազիվ վիրահատություններ, լազերային բուժում, երիկամների քարերի հեռահար քարափշրում: Այսպիսով, բազմապրոֆիլ կլինիկաների մեջ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը կարող է լինել առաջատարներից մեկը տարածաշրջանում ըստ արդի գիտական նվաճումների կիրառման և բուժման արդյունավետության: 

Պրոկտոլոգիական ծառայության գործունեությունը սկսվել է 70-ական թվականներին մի քանի մահճակալից: 80-ականներին կառուցվել է պրոկտոլոգիայի ինստիտուտի բազմահարկ շենքը, որը 2000 թվականին սեփականաշնորհվել է համահայկական բարեգործական միության կողմից և մեկ տարի անց փոխանցվել Էջմիածնի Կաթողիկոսարանին՝ հասարակական ծրագրերի ընդլայնման նպատակով: Կլինիկայում, որը վերանվանվեց «Սուրբ Ներսես Մեծ» բժշկագիտական կենտրոն, սկսեցին բացվել նոր բաժանմունքներ:

 

       

 

 

        Նշելով, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը կոչվել է ծնողների՝ Սարգսի և Մարիի պատվին` բարերարը ներկաների հետ կիսվեց իր մանկության հուշերով, իր անցած կյանքի ճանապարհով, պատմեց հայկական փառահեղ ընտանիքի սերունդներով շարունակվող հայրենասիրության և մարդասիրության մասին: Ի հիշատակ այս իրադարձության Սերժ Սարգսյանը և Տիգրան Իզմիրլյանը բուժկենտրոնի բակում ծառեր տնկեցին:        

 

2002 թվականը նոր փուլ արձանագրեց: Ձեռք բերվեցին նորագույն սարքավորումներ, որոնք թույլ են տալիս հիվանդներին ապաքինվել ամենակարճ ժամկետներում՝ առանց վիրահատության, հնարավոր դարձավ կոկորդի նորագոյացության ժամանակ վերականգնել ձայնալարերը:

 
Կենտրոնում տարեկան իրականացվում է 5000-ից ավելի վիրահատություն: Կազմակերպվում են բաց դռների օրեր ինչպես երևանցիների, այնպես էլ մարզերի բնակիչների համար, մասնագետները ցուցաբերում են անվճար ծառայություններ բնակչության անապահով խավին:
 
Բարերարներ Տիգրան և Ելենա ԻզմիրլյաններՎերակառուցված բժշկական կենտրնում առկա է 9 հիմնական բաժանմունք և «Սուրբ Ներսես Մեծ» գիտակրթական կենտրոնը, որը իրականացնում է իրականացնի գիտակրթական ծրագրեր Մ. Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի և Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համատեղ: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ներկայում աշխատում է 280-ից ավելի աշխատակից, այդ թվում՝ 63 առաջատար բժիշկ և 135 բուժքույր: Կլինիկայում ծավալված են 139 հիվանդանոցային մահճակալներ բարձր հարմարավետության հիվանդասենյակներում նախատեսված է նաև բուժքրոջ շուրջօրյա հերթապահություն:

 

17.10.2014