Նորություններ

ԱՅՍՕՐ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է:

ԱՅՍՕՐ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է:

Մեծարգո պարոն նախագահ, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան տարեդարձի առիթով։ Մեծ է Ձեր ներդրումը Հայաստանի զարգացման ու պետականության ամրապնդման գործում։ Այսօր՝ ամբողջ աշխարհի ու Հայաստանի համար ճգնաժամային այս ժամանակահատվածում, Դուք ջանք ու եռանդ չեք խնայում աջակցելու համավարակի դեմ պայքարին, գտնելու հնարավորություններ՝ համաշխարհային այս մարտահրավերը միասնական ուժերով հաղթահարելու համար։ Տպավորված եմ օրեր առաջ կորոնավիրուսի կանխարգելման հարցերի շուրջ քննարկման նպատակով Ձեզ հետ ունեցած հանդիպմամբ։ Կրկին շնորհավորում եմ Ձեզ , մաղթում ամուր առողջություն, հաջողություններ կյանքի կոչելու Ձեր ծրագրերը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի։

 

Ամենայն հարգանքով ՝ 

«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյան

 
23.06.2020