Նորություններ

Սպիրոմետրիա. Ի՞նչ հետազոտություն է և ե՞րբ է այն ցուցված

Սպիրոմետրիա. Ի՞նչ հետազոտություն է և ե՞րբ է այն ցուցված

Շնչառական համակարգի  խաթարումները կարող են հանգեցնել թոքերի տարողության և ծավալների փոփոխության: Այդ փոփոխությունները գնահատելու համար կիրառվում է հետազոտության մի մեթոդ, որը կոչվում է սպիրոմետրիա: Այն թույլ է տալիս գնահատել թոքերի վենտիլյացիոն ֆունկցիայի խանգարման տեսակը և աստիճանը: Սպիրոմետրիայի արդյունքն անհրաժեշտ է ախտորոշում կայացնելու, և հետևաբար, ճիշտ բուժում նշանակելու համար: 

Սպիրոմետրիան ցուցված է հետևյալ դեպքերում․

 

1. Հազի, խզոցների, շնչարգելության առկայության դեպքում թոքերի հիվանդությունները որպես պատճառ հաստատելու կամ ժխտելու նպատակով: 

 

2.Այլ հետազոտությունների արդյունքները, օրինակ՝ թոքերի ռենտգեն հետազոտության, պուլսօքսիմետրիայի, քնի ընթացքում շնչառության հետազոտման արդյունքները հաստատելու և մեկնաբանելու անհրաժեշության դեպքում։   

 

3.Թոքերի ֆունկցիայի ախտահարման աստիճանը գնահատելու համար՝ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության, բրոնխիալ ասթմայի և թոքերի ինտերստիցիալ հիվանդությունների ժամանակ։

 

4.Թոքերի ֆունկցիայի վրա ոչ թոքային հիվանդությունների ազդեցությունը գնահատելու անհրաժեշտության դեպքում, օրինակ՝սրտային և նեյրոմկանային հիվանդությունների ժամանակ:

 

5.Թոքերի ֆունկցիայի վրա վնասակար գործոնների, օրինակ՝ ծխախոտի, փոշու ազդեցությունը գնահատելու անհրաժեշտության դեպքում:

 

6.Բուժական միջամտությունների ազդեցությունը, օրինակ՝ բրոնխոլայնիչների, ստերոիդների, թոքային ռեաբիլիտացիայի ազդեցությունը գնահատելու անհրաժեշտության դեպքում։

 

7.Թոքերի վենտիլյացիոն ֆունկցիան նորմայի սահմաններում գտնվելու փաստը հաստատելու անհրաժեշտության դեպքում։  

 

Սպիրոմետրիա կատարելու նպատակով կարող եք դիմել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ սպիրոմետրիան կատարվում է Spirolab, MIR, Italy ժամանակակից սարքի միջոցով՝ թոքաբան, բ.գ.դ. Մ.Ա.Պետրոսյանի կողմից:

 
10.03.2020