Նորություններ

Հարցազրույց. «Իզմիրլյան» ԲԿ-ի կոլոպրոկտոլոգ Տիգրան Բաղդասարյանի հետ

Հարցազրույց. «Իզմիրլյան» ԲԿ-ի  կոլոպրոկտոլոգ Տիգրան Բաղդասարյանի  հետ

1. Ո՞վ է կոլոպրոկտոլոգը և  ո՞ր հիվանդության դեպքում պետք է դիմել  կոլոպրոկտոլոգի կոնսուլտացիայի:

 

Կոլոպրոկտոլոգը վիրաբույժ է, ով զբաղվում է հաստ աղու, շեքի շրջանի, հետանցքային ուղու հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման հարցերով: Երբ-որ պացիենտը նկատում է կղազատման ժամանակ արյունային արտադրություն, անկախ նրանից, ինչ բնույթի է, կամ հետանցքի ցավերի ժամանակ , կամ լորձային  արտադրության, թարախային արտադրության   այս բոլոր թվարկված ախտանիշների դեպքում պացիենտը պետք է դիմի  կոլոպրոկտոլոգի խորհրդատվությանը և ստանա հետագա բուժումը, խուսափելով հետագա բարդացումներից:

 

2.Տարվա մեջ քանի՞ անգամ հաճախել կոլոպրակտոլոգիայի խորհրդատվության, որպեսզի պացիենտը  խուսափի հետագա խնդիրներից:

 

Երբ կան գանգատներ, պետք է  պարտադիր դիմել կոլոպրոկտոլոգին: Հիվանդությունների կանխարգելման, վաղ շրջանում ախտորոշման համար: 

Նախկինում կար չափանիշներ, որ 40- անց մարդիկ պետք է դիմեին  կոլոպրոկտոլոգին զննման համար 1-2 տարին մեկ անգամ, անցնել կոլոնոսկոպիա,   քանի-որ  այդ տարիքից սկսվում են հաճախակի դառնալ պոլիպների առաջացումը,  պետք է պարտադիր զննում անցնել քանի -որ պոլիպները հնարավոր են հետագայում   վերածվեն ուռուցքների: Իսկ այսօր  այդ չափանիշները մի փոքր փոխվել են  մենք խորհուրդ ենք տալիս  50-անց տարիքից անցնել զննումը: Վերջին տարիներին մարսողական համակարգի հիվանդությունների` թութքի, քաղցկեղի, խոցային կոլիտի, պարապրոկտիտների աճ է դիտվում: Պատճառներն են` էկոլոգիան, սննդակարգը, ապրելակերպը: Շատ կարևոր է աղիների նորմալ գործունեությունը, հարկ է ժամանակին կանխել լուծն ու փորկապությունը, քանի որ կղանքային զանգվածները` կուտակվելով աղու կորություններում, նպաստում են բորբոքումների, տարբեր ախտաբանական փոփոխությունների զարգանալուն:

 

3.Ի՞նչ է թութքը:

  

Թութքը առաջանում է խորշիկավոր մարմնիկներից, թութքային հանգույցների գերաճն է,  նրանք մեծանում են արյունալցվում են և   ինչպես գիտենք ուղեկցվում է արյունահոսությամբ:

 

4.Ինչպե՞ս կանխել թութքի  զարգացումը հետագայում:

 

Առաջին հերթին պետք է վարել առողջ ապրելակերպ, զբաղվել սպորտով: Առաջին պատճառներից է նաև նստակյաց կյանքը, պարտադիր է ակտիվ կյանք վարել, որպեսզի այդ խնդիրները կանխարգելել; Ճիշտ սննդին հետևել  խուսափել շատ կծծու, թթու ուտեստներից խուսափել նաև ալկոհոլից:  Օգտագործել շատ միրգ և բանջարեղեն :

 

5.Արդյո՞ք ցավոտ է  թութքը:

 

Թութքը  ցավոտ է լինում երբ-որ  ի հայտ է գալիս բորբոքային  պրոցես: Սուր թութքը  բավականին ցավոտ ախտանիշով է ընթանում, իսկ քրոնիկ թութքերի ժամանակ ցավային ախտանիշը  այդքան արտահայտված չի լինում, խրոնիկ թութքի ժամանակ ավելի շատ  ի հայտ է գալիս արյունահոսությունը: Սովորաբար, սկսվում է ներքին թութքի ձևավորմամբ, որի ժամանակ, պացիենտը գանգատվում է հետանցքում օտար մարմնի առկայության զգացողությունից և ոչ լիարժեք կղազատումից: 1,5-2 տարի անց ի հայտ են գալիս . արյունահոսություն, թրոմբոզ, ցավային համախտանիշ, թութքային հանգույցների արտանկում: 

 

6.Ի՞նչ միջամտությամբ է կատարվում  թութքի  հեռացումը, կամ բուժումը:

 

Սկզբնական շրջանում եթե լինում է 1 աստիճանի  թութք մենք փորձում ենք  կատարել կոնսերվատիվ բուժում, նշանակվում է մոմիկներ, քսուկներ: Բայց եթե արդեն լինում է 3-4 աստիճանի մենք խորհուրդ ենք տալիս վիրահատական միջամտություն, որի շնորհիվ  կատարվում է արմատական հեռացում ՝ թութքահատում: Կան իհարկե նորացված մեթոդներ, որը  բավականին մեծ կիրառում է գտել.  ամբողջ աշխարհում, բայց ամեն մեթոդ ունի իր  ցուցումները, օրինակ եթե կա 1  կամ  2 աստիճանի թութք լիգավորման  մեթոդը կարող ենք  կիրառել: Կիրառելի չէ  3-4 աստիճանի թութքի ժամանակ: Դա շատ հաճախ բերում է կրկնության:  Թութքի բուժման  դասական  եղանակը վիրահատությունն է: Ներկայում լայն կիրառվում են քիչ ինվազիվ եղանակները: Դրանց թվում են ինֆրակարմիր ֆոտոկոագուլացիան, լատեքսային օղակների կիրառումը, լազերային եղանակը, սկլերոթերապիան, որոնք վաղ փուլերում տալիս են դրական արդյունք, կամ որոշ ժամանակ արդյունավետ են համարվում: Բարդացած ձևերի դեպքում, միանշանակ, անհրաժեշտ է վիրաբուժական միջամտություն:

 

7.Թութքը չբուժելու դեպքում ի՞նչ բարդություններ կարող են ի հայտ գալ:

 

Թութքը չբուժելու դեպքում կարող են  լինել արյունահոսություններ,  թարախային պրոցեսների զարգացում, թութքի ճաքի առաջացում նաև կարող է քրոնիկ փորկապություն  զարգանալ:  

 

 

8.Հնարավո՞ր է թութքը անտեսելիս  հետագայում ավելի լուրջ խնդիրների ի հայտ գալուն  նպաստի, օրինակ ուռուցքի:

 

Հնարավոր է, մենք ո՛չ շատ, բայց ունեցել ենք դեպքեր, որ թութքից առաջացել են  թալիկավոր ուռուցքներ և ավելի քիչ տոկոսով չարորակ ուռուցքներ, բայց կա նման բան իհարկե:  Ինչպես բոլոր քրոնիկ բորբոքմամբ ախտահարված հյուսվածքների դեպքում բնականաբար հնարավոր է:

 

9.Հնարավո՞ր է թութքը բուժել տնային պայմաններում: 

 

Ես որպես բժիշկ կարող եմ ասել, որ պետք է դիմել մասնագետի նշված  ախտանիշների դեպքում  և հստակ ախտորոշում կայացվի , քանի- որ թութքի գանգատներով  քողարկված կարող է լինել մեկ այլ հիվանդություններ, օրինակ ուռուցքներ, որոնք նույնպես ընդհանում են արյունահոսությամբ և  բնականաբար բժիշկը պետք է բուժումը նշանակի և խորհուրդ չեմ տալիս, որ պացիենտը ինքն իրեն բուժում նշանակի քանի որ հնարավոր է հիվանդության բարդացում: Բայց մասնագետի զննումից հետո հնարավոր է տնային պայմաններում նշանակվել ամբուլատոր բուժում: Շատ կարևոր է ժխտել այլ հիվանդությունները: Բուժման ընթացքում օգտագործվում են  քսուկներ, մոմիկներ և այլ դեղամիջոցներ:

 

10.Թութքի ժամանակ փոփոխություն արվու՞մ է առօրիայում , սննդակարգում:

 

Ցանկալի է օգտագործել մեծ քանակի միրգ, բանջարեղեն  խուսափել սուր  գրգռիչ  կերակրատեսակներից և անպայման խուսապել ալկոհոլից: Շատ կարևոր է պահպանել հիգիենան, ապրելակերպը պետք է լինի ակտիվ:  Եվ այս ամենի հետ մեկտեղ կիրառել բուժական մոմիկներև քսուկներ:

 

11.Մի փոքր խոսենք թութքի բուժման ժամանակ կիրառվող լատեքսային օղակների մասին: Ինչ է դա իրենից ներկայացնում :

 

Յուրաքանչյուր միջամտություն ունի իր ցուցումները և օրինաչափությունները: Լատեքսային եղանակը շատ կիրառվող տարբերակներից է: Բարդություններից է արյունահոսությունը: Լատեքսային օղակը իրենից ներկայացնում է ռետինե ժապավեն, որը սեղմելով կասեցնում է արյան շրջանառությունը և թութքային հանգույցները: Արդյունքում  նեկրոզի ենթարկված հանգույցը պոկվում է: Լատեքսային օղակները սովորաբար  1-2 աստիճանի ժամանակ են օգտագործվում:

 

 

12.Ինչ վիրահատական միջամտություններ են կատարվում «Իզմիրլյան» ԲԿ-ի կոլոպրակտոլոգիայի բաժանմունքում:

 

«Իզմիրլյան» ԲԿ-ի կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքում կատարվում են հաստ աղիքի հետ կապված  բոլոր ծավալի  վիրահատությունները և բուժումը  նաև ընդհանուր պրոկտոլոգիական վիրահատությունները դրանք են՝ թուոթքի բուժումը, ճաքի բուժումը և հաստ աղիքի այլ հիվանդությունները՝ ուռուցքները, փորկապությունը, բորբոքային հիվանդությունները, ամբողջ հաստ աղիքի հետ կապված հիվանդությունները:

 

 

13.Մի փոր խոսենք «Իզմիրլյան» ԲԿ-ի Կոլոպրակտոլոգիայի բաժանմունքի տեխնիկական հագեցվածության և զարգացվածության մասին:

 

«Իզմիրլյան» ԲԿ-ի կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքը հագեցված է նորարարական սարքավորումներով օրինակ  մեր դիագնոստիկ  ծառայությունը, որը շատ կարևոր է մեր պացիենտների բուժման համար , ճառագայթային բաժանմունքը, ունենք լավագույն էնդոսկոպիկ բաժանմունքը Հայաստանում, որոնք կատարում են նաև ախտորոշիչ հետազոտություններ, հեռացնում են պոլիպներ, ուռուցքներ, հետագայում պետք է զարգացնենք նաև հաստ աղիքի  լապարասկոպիկ վիրահատությունները:

 

 

14.Եվ վերջում. ինչու՞ ընտրել «Իզմիրլյան» Բկ-ի Կոլոպրակտոլոգիայի բաժանմունք:

 

Ինչպես գիտեք «Իզմիրլյան» ԲԿ-ն Նախկինում եղել է  Պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտոտը, որը տարածաշրջանում միակն է եղել և եղել է պրոկտոլոգիայի դարբնոցը: Բնականաբար մնացել են պրոֆեսիանալ մասնագետները և ծառայությունները: 

 

 

Տիգրան Բաղդասարյան

«Իզմիրլյան» ԲԿ-ի կոլոպրոկտոլոգ

 
21.11.2019