Նորություններ

Հարցազրույց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի հետ

Հարցազրույց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի հետ

1.Ինչպե՞ս ընտրեցիք Բժշկի մասնագիտությունը:

 

Ես ավարտել եմ Երևանի պետական բժշկական համալսարանը,  Բելառուսիայում պաշտպանել եմ գիտական թեզը, ստացել գիտությունների թեկնածուի կոչում: Վերադարձել եմ Հայաստան, ծառայել եմ Հայոց բանակում 10 տարի: Զինված ուժերում  սկսել եմ աշխատել նախ` որպես վիրաբույժ, ապա ստանձնել եմ  Վարդենիսի հոսպիտալի  բուժ. գծով փոխտնօրենի  պաշտոնը: Դա, առաջին հերթին մեծ պատասխանատվություն և հպարտություն է, որ կարող ես լինել Հայոց բանակի կողքին: Դրանից հետո   աշխատում եմ  «Իզմիրլյան» ԲԿ-ում և զբաղեցնում եմ բուժական գծով փոխտնօրենի պաշտոնը:  Ես մասնագիտությամբ ընդհանուր վիրաբույժ եմ և արդեն 20 տարի է  կատարում եմ վիրահատությունները։ Տիրապետում եմ նաև լապարասկոպիկ մեթոդով վիրահատություններին և  հաճախ կատարում իրականացնում եմ վիրահատություններ չնայած, իմ  գործաառույթների հետ շատ դժվար է ժամանակի առումով, բայց փորձում եմ համատեղել:Վիրաբուժական աշխատանքից չեմ ուզում կտրվել և շարունակում եմ վիրահատություններ կատարել:

 

2. Ի՞նչ բաժանմունքներց է բաղկացած «Իզմիրլյան» ԲԿ:

 

«Իզմիրլյան» ԲԿ-ում գործում է  հետևյալ բաժանմունքները՝  անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը,  որը իր մեջ ներառում է  նաև վիրահատարանը,  մեր  ձեռքբերումներից է ուրոլոգիական բաժանմունքը, որը հանրապետությունում լավագույններից է և իրականացնում է միջազգային չափանիշներին համապատասխան բուժում: Չկա նորագույն որևէ սարք, որն այս բաժանմունքը չունենա ևչիրականացնի որևէ միջամտություն այս բաժանմունքը, ունենք նաև ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունք, որը  իր մեջ ներառում է գինեկոլոգիական ծառայությունը, ունենք օրթոպեդիա և վնասվածքաբանության բաժանմունքը, որը զբաղվում է նաև սպորտային օրթոպեդիայով: Մեզ մոտ կա նաև քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքը, որը իր մեջ ներառում  է պլաստիկ և միկրովիրաբուժական վիրահատությունները: 

Պահպանելով  հիվանդանոցի որդեգրած սկզբունքները նախորդներից ահպանվել են երկու պրոկտոլոգիական բաժանմունքները՝ կոլոպրոկտոլոգիան և ընդհանուր պրոկտոլոգիան,  այդ բաժանմունքները  կատարում են  մեծ ծավալի վիրահատություններ:  

Այնուհետև ունենք  կոնսուլտացիոն-ախտորոշիչ բաժանմունքը, որը իր մեջ է ներառում  գրեթե բոլոր թերապևտիկ մասնագիտությունների կաբինետներ և իր մեջ կա լաբորատոր և էնդոսկոպիկ ծառայությունները, ունենք նաև անոթային բաժանմունքը և կարող եմ նշել, որ այդ բաժանմունքի ձեռքբերում էր մեզ համար վերջին նտարիներին:  Ամենավերջում նշեմ  ճառագայթային ախտորոշման բաժանմունքը, որը նույնպես համալրված է գերժամանակակից սարքավորումներով վերջին սերնդի:

 

3. Այս տարիների ընթացքում ի՞նչ  ձեռքբերումների է հասել «Իզմիրլյան» ԲԿ-ն:

 

Պետք է նշեմ, որ  անոթային  վիրաբուժության բաժանմունքը, որի  ձեռքբերումը, ստեղծումը և ծավալումը   վերջին տարիների մեր թիմի աշխատանքն էր, հետո   ճառագայթային  ախտորոշման  բաժանմունքի ծավալումը, գերժամանակակից  սարքավորումներով և  ներկա պահին կարող եմ ասել, որ առաջատարներից  մեկն ենք դարձել  ՀՀ-ում: 

Վերջին տարիների ձեռքբերում նաև կարող եմ նշել  «Իզմիրլյան» ԲԿ-ի հեղինակության  կտրուկ բարձրացումը հանրության շրջանակում, եթե առաջ քչերն  էին ճանաչում ,Իզմիրլյանե ԲԿ-ն, ապա այսօր  բնակչության գրեթե  90%-ը պատկերացում ունի  հիվանդանոցի մասին  և  ծանոթ է գործառույթների հետ, գիտի ինչ ծառայություններ և վիրահատություններ ենք իրականացնում: Ամենամեծ ձեռքբերումը և նվաճումն, առաջին հերթին, պացիենտների գոհունակությունն է մեզ համար:

 

4.Ի՞նչ  բուժական ծառայություններ է իրականացնում բժշկական կենտրոնը:

 

Քանի, որ մեր բուժկենտրոնը բազմապրոֆիլ վիրաբուժական  հիվանդանոց է, իրականացնում է  բազմատեսակ  վիրաբուժական ծառայություններ. օրինակ ուրոլոգիական բաժանմունքը հանդիսանում է լավագույներից մեկը վերևում նշեցի արդեն: Վիրաբուժական բաժանմունքում  շատ մեծ կիրառում ունենք լապարոսկոպիկ և էնդոսկրոպիկ  վիրահատություններ մատուցվող ծառայությունները:

Մեր ԲԿ-ում հաջողությամբ գործում է վնասվածքաբանության- օրթոպեդիայի բաժանմունքը, այն  նույնպես համարվում է հանրպպետությունում լավագույներից մեկը, դա իհարկե պայմանավորված է նաև պրոֆեսոր Արմեն Չարչյանի հեղինակությամբ, որը ղեկավարում է «Իզմիրլյան» ԲԿ-ն: Այստեղ իրականացվում  է  հանրապետությունում էնդոպրոթեզավորումների զգալի մեծ քանակը: 

Մասնավորապես կցանկանայի նշել կոնքի  կոտրվածքի վիրահատությունները, որոնք համարվում են շատ բարդ վիրահատություններ և ոչ բոլոր կենտրոններում է հնարավոր տեխնիկապես իրակնացնել:

Գերակտիվ աշխատում են  երկու պրոկտոլոգիական բաժանմունքները, որոնք հագեցած են անհրաժեշտ բոլոր միջոցներով և իրականացնում են մեծ ծավալի լապարոսկոպիկ վիրահատություններ` նորագույն տեխնոլոգիաներով: Նաև ցանկանում եմ նշել  Էնդոսկոպիկ ծառայությունը հանրապետության լավագույններից է, որտեղ իրականացվում են կոլոնոսկոպիկ և գաստրոսկոպիկ հետազոտությունները:

 

 

5.Ի՞նչ  առավելություններ ունի «Իզմիրլյան» ԲԿ-ն:

 

«Իզմիրլյան» ԲԿ-ի առավելությունները շատ են: Կցանկանայի խոսել  մեր մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմի մասին, պատասխանատու վերաբերմունքը իրենց աշխատանքին, դա վերաբերվում է՝ ինչպես բժշկական անձնակազմին այնպես էլ միջին և կրտսեր բուժանձնակազմի մասին: Սա հիվանդանոց է, որտեղ առաջին պլան են մղվել նախ` բժշկությունը, բուժական մոտեցումները, նոր միայն` ֆինանսական կողմը:

Հիվանդանոցը գտնվում է Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի հովանու ներքո  և մենք կարևորում ենք պացիենտի  և նրա հարազատների նկատմամբ  լավ վերաբերմունքը, ընդառաջում ենք կենտրոն դիմող կարիքավոր մարդկանց, փորձում ենք օգնել դիմող քաղաքացիներին: Հիվանդանոցը կատարում է նաև բարեգործական սոցիալական ծրագրեր, մասնավորապես արտագնա այցեր` հանրապետության մարզեր, Արցախի հանրապետություն, որտեղ իրականացվում են բուժական խորհրդատվություններ և միջոցառումներ: Բժշկական կենտրոնը գրեթե  ամբողջական հագեցած է  անհրաժեշտ բուժսարքավորումներով և գործիքներով, որոնք հնարավորություն են տալիս  միջազգային չափանիշներին համապատասխան  բուժօգնություն ցուցաբերել ազգաբնակչությանը: 

 

 

6. Ինչ համագործակցություններ ունեք   արտերկրյա հիվանդանոցներ հետ:

 

Այո, համագործակցում ենք արտասահմանյան մի շարք առաջատար հիվանդանոցների հետ, ունենք Ֆրանսիայի, Ֆրայբուրգի, Մոսկվայի և Սանկտ-Պետերբուրգի հիվանդանոցների հետ շարունակական համագործակցություն : Մասնագետներին  հաճախ  հյուրնկալում ենք մեզ մոտ և մեր բժիշկները պարբերաբար մասնակցում են տարբեր գիտաժողովների, սեմինարների, կոնֆերանսների, համաժողովների և վերապատրաստումների,  ինչպես արտերկրում, այնպես էլ մեր երկրում: 

 

 

7. Մի փոքր խոսենք սոց. փաթեթների մասին:

 

Առհասարակ  սոց. փաթեթները չէի ցանկանա տարանջատել, այն սոցիալական ծրագրերից է, որը իրականացնում է պետությունը: Սոց, փաթերը  ընդամենը  մի մասն է այդ ամենի ինչ  մեր բուժկենտրոնը իրականացնում է։  Անկախ նրանից սոց, փաթեթով է, թե հաշմանդամություն ունեցող, կամ զինվորական գործողությունների մասնակից ոչ մի խտրականություն չի դրվում, մեզ համար առաջնային է պացիենտի առողջություն է ։ 

 

8. Ապագայում ինչ  զարգացման ծրագրեր կան «Իզմիրլյան» ԲԿ-ում: 

 

Ներկա պահին մեր բուժկենտրոնը  շատ ինտենսիվ է աշխատում է , բաժանմունքները  ամբողջությամբ զբաղեցված են , այդ իսկ պատճառով պլանավորում ենք կառուցել նոր մասնաշենք, նոր հետաքրքիր  գաղափարներով և նոր բաժանմունքներով:  Նոր աշխատանքներ ծավալելու հնարավորություններով:

 

 

Տիգրան  Նալբանդյան 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն

06.11.2019