Նորություններ

Վիեննա քաղաքում տեղի է ունեցել «Եվրոպական կոլոպրոկտոլոգիայի միության 14-րդ» ամենամյա համաժողովը:

Վիեննա քաղաքում տեղի է ունեցել «Եվրոպական կոլոպրոկտոլոգիայի միության 14-րդ» ամենամյա համաժողովը:

Ս․թ․-ի սեպտեմբերի 25-27-ը Վիեննա քաղաքում տեղի ունեցավ «Եվրոպական կոլոպրոկտոլոգիայի միության 14-րդ» ամենամյա համաժողովը: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ընդհանուր պրոկտոլոգիա բաժամունքի պրոկտոլոգ-վիրաբույժ, դոցենտ՝ Արարատ Սահակյանը , պրոկտոլոգ-վիրաբույժ ՝ Սոնա Երիցյանը մասնակցեցին Վիեննա քաղաքում անցկացվող, «Եվրոպական կոլոպրոկտոլոգիայի միության 14-րդ» ամենամյա համաժողովին։

Այն կոլոպրոկտոլոգիայի ամենամեծ և հայտնի գիտական հավաքներից մեկն է , որը մեկտեղում է փորձառու, երիտասարդ և խոստումնալից բժիշկներին։

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի, ընդհանուր պրոկտոլոգիաե բաժամունքի պրոկտոլոգ-վիրաբույժ, դոցենտ՝ Արարատ Սահակյանը և պրոկտոլոգ-վիրաբույժ՝ Սոնա Երիցյանը այնտեղ ներկայացրել են ազդագիր՝ «Անաէրոբ պարապրոկտիտների վարումը Հայաստանում» վերնագրով թեման:

Այս պաթոլոգիան կյանքին սպառնացող այն ծանր վիճակներից է, որ մինչ օրս կարիք ունի հետազոտությունների, քննարկումների ամբողջ աշխարհում: Այդ իսկ պատճառով բավական արդիական և հետաքրքրաշարժ թեմա էր մասնակիցների համար:

Համաժողովին մասնակցում էին Եվրոպայի, Ամերիկայի, Ասիայի բազմաթիվ կոլոպրոկտոլոգներ, ովքեր հանդես էին գալիս նորույթներով և առանձնահատուկ հետաքրքիր դեպքերով:  Այդ օրերի ընթացքում մեր բժիշկները ստեղծեցին կապեր այլ բարձրակարգ մասնագետների հետ, հետագա համագործակցության պայմանավորվածությամբ: Վիեննայում անցկացվող համաժողովին ծանոթացան նորագույն սարքավորումներին և բուժման եղանակներին, որոնք շատ շուտով պետք է գործածեն  իրենց ամենօրյա աշխատանքի մեջ:

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի մեծ ցանկությունը և նպատակներից մեկն է,

որ աշխատող բժիշկները հաճախակի անցնեն վերապատրաստումներ, մասնակցություն ունենա բազմաթիվ համաժողովներին և նորարարական առաջընթացներին ակտիվ ներգրավվածություն ունենան։ Եվ այդ հիմքում է ընկած նաև մեր անձնակազմի  տեղեկացված և նորարաությանը տիրապետելու գրավականը:

 
05.10.2019