Նորություններ

Մեկնարկել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը. 5imca.am

Մեկնարկել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը. 5imca.am

Ալ. Սպենդարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը, որին ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, գիտականներ, ՀՀ եւ միջազգային անվանի բժիշկներ, Հայաստանի առաջատար բժշկական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նախքան մեկնարկը զրուցեցինք հայ անվանի բժիշկ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանի հետ, ով հայտնեց, որ երկեւ տարի անց Հայաստանի միջազգային բժշկական համագումարը կանցկացվի Ռուսաստանի Դաշնությունում:

 



Կարեւորելով նման լայնամասշտաբ համագումարի կազմակերպումը նա նշեց. «Ես կարեւորում եմ այս եւ նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը: Արդեն քանի տարի է մենք դրանց մասնակցում ենք», -ասաց նա՝ հավելելով, որ միջոցառման շրջանակներից զատ, այսօր հանդիպել է ՀՀ առողջապահության նախարարին. «Բավական հետաքրքիր հարցեր քննարկեցինք Հայաստանի ու Արցախի բժշկությունը նոր մակարդակի բարձրացնելու համար: Արդեն իսկ կատարվում են ռեալ քայլեր, ոլորտում հաջողություններ գրանցելու համար»:

 



Բացման արարողության ավարտից հետո համագումարի նախագահ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն  Արմեն Չարչյանը, մեզ հետ զրույցում նշեց.

«Աենամեծ մեսիջն այն է, որ պետք է համախմբված լինենք եւ աշխատենք միասին` ի փառս Հայաստանի առողջապահության: Իսկ ակնկալիքն այն է, որ աշխատանքային խմբերում կլինեն քննարկումներ, ներկայացումներ վերջին նորությունների շնորհանդեսներ: Հաջորդիվ արդեն կձեւավորվեն այն փոձագիտական երաշխավորութունները, որոնք կարող են խորհրդակցական ձեւով ներկայացվել առողջապահության նախարարությանը, որից հետո նախարարությունը դա կուսումնասիրի ու հնարավորինս կկիրառի»:

 



Հարցին` կա՞, արդյոք, առաջնային ուղղություն, որը կցանկանայիք տարեվերջում վերջնակետին հասցնել, Ա. Չարչյանը պատասծխանեց. «Մեր բոլոր առաջարկները խորհրդակցական են: Մենք պարզապես ռազմավարական ուղղություններն ենք նախանշում, բայց այսօր առաջնային ենք համարում ապահովագրական բժշկությունն եւ էլեկտրոնային առողջապահությունը»:

Բացաման արարողության ավարտից հետո Վիկեն Սեպիլյանը կսիվեց հայաստանյան բժշկությունից ստացած տպավորություններով. «Հայաստանում բժշկությունը լավ մակարդակի վրա է, սակայն այն է՛լ ավելի բարձր մակարդակի պետք է հասցնել: Մենք նյութեր ենք ուսումնասիրել, որոնցից ելնելով, կարող ենք հաղթահարել Հայաստանի առջև ծառացած լուրջ առողջապահական հարցերը:

 



Մեր նպատակն է, որ Հայաստանում տարածված այնպիսի հիվանդություններն, ինպիսիք են քաղցկեղը, սրտանոթային խնդիրները, թոքերի հիվանդությունները, հասցվի նվազագույնի: Նաեւ պետք է հասնենք նրան, որ Հայաստանում վերարտադրողականության խնդիրները հասցնենք նվազագույնի: Հուսանք, որ համատեղ համագործակցություների, փորձի փոխանակումների շնորհիվ պտղաբեր արդյունք կունենանք»:

 



Տեղեկացնենք, որ Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարըն ընթանալու է հուլիսի 4-6-ը, անցկացվելու են պլենար և մասնագիտական նիստեր, սեմինարներ, սատելիտային սիմպոզիումներ, դասախոսություններ:

Համագումարի ուղղվածությունն է հանրային առողջությունը, բժշկական կրթությունը և առողջապահության քաղաքականությունը, առողջապահության թվայնացումը, պրակտիկ առողջապահությունը և դեղագործությունը: Համաժողովը մեծ ներդրում է ունենալու Հայաստանի և սփյուռքահայ բժիշկների համագործակցության, բժշկագիտության, առողջապահության ոլորտների հետագա զարգացման առումով:

 

 

 



 

04.07.2019