Նորություններ

Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս

Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս

Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսը վիճակ է, որի ժամանակ ստամոքսի պարունակության ռեֆլյուքսը (հետ լցվելը) կերակրափող ուղեկցվում է հիվանդին անհանգստացնող ախտանիշների առաջացմամբ և/կամ բարդությունների զարգացմամբ: Հիվանդության զարգացման հիմքում ընկած է հակառեֆլյուքսային պատնեշի անբավարարությունը: 


Ռիսկի գործոններն են.

 

  • Նորմայից բարձր մարմնի զանգվածի ինդեքսը, ճարպակալումը,
  • Հղիությունը,
  • Ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքը,
  • Ծանրաբեռնված ընտանեկան անամնեզը,
  • Կերակրափողի սեղմանի վրա բացասաբար ազդող դեղամիջոցների ընդունումը ,
  • Գազագոյացման բերող մթերքների չարաշահումը,
  • Փորկապությունները:


Կլինիկական  դրսևորումները.

 

  • Կերակրափողային՝ այրոց (հետկրծոսկրային շրջանում այրոցի զգացում), հետհոսք (թթու, դառնահամ, սննդային գղտոց), հետկրծոսկրային շրջանի ցավ:
  • Արտակերակրափողային՝ ռեֆլյուքս բնույթի հազ, ռեֆլյուքս ծագման բրոնխիալ ասթմա, լարինգիտ, ֆարինգիտ, սինուսիտներ, ստոմատիտ, ատամի էմալի էրոզիա, միջին ականջի  կրկնվող բորբոքում:


Ախտորոշումը

 

Ախտորոշման նպատակով իրականացվում է էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա, ցուցումների դեպքում կատարվում է նաև կերակրափողի լորձաթաղանթի բիոպսիա:

 

Ինչպես նաև հնարավոր է հետևյալ ախտորոշիչ հետազոտությունների նշանակում.

 

  • Կերակրափողի, ստամոքսի ռենտգենաբանական հետազոտում (ստոծանու կերակրափողային ճողվածքի հայտնաբերման նպատակով),
  • Կերակրափողի շուրջօրյա рН-ի չափում և մանոմետրիա: 


Բուժումը

 

Չբարդացված դեպքերում իրականացվում է ամբուլատոր:

 

Ցուցված է հետևել սննդակարգին.

 

  • Հրաժարվել այրոց և արտահայտված գազագոյացում առաջացնող սննդի ընդունումից,
  • Չափաբաժնի ծավալի նվազեցում (կոտորակային սնուցում),
  • Սննդի վերջին ընդունումը  պետք է լինի քնելուց առնվազն 2 ժամ առաջ: 


Ցանկալի է քաշի նվազեցում (մարմնի ավելցուկային քաշի (ՄԶԻ 25 կգ/մ 2  -ից ավելի) և ճարպակալման դեպքում ): Անհրաժեշտ է վերացնել ներորովայնային ճնշման բարձրացմանը նպաստող գործոններն ու վիճակները. որովայնային ճարպակալում, քրոնիկական փորկապություն, մետեորիզմ: 


Հիվանդին օգնում է մահճակալի գլուխը բարձրացված դիրքով քունը: 


Նշանակվում է հակասեկրետորային բուժում՝ անհատական  բուժման տևողությամբ և արդյունավետ դեղաչափի ընտրությամբ, ինչպես նաև ախտանիշային բուժում:


Հսկողությունը

 

Գաստրոէնտերոլոգի խորհրդատվությունը ցուցված է ձևաբանորեն հաստատված Բարրետի կերակրափողի դեպքում, գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդության կրկնվող ընթացքի դեպքում, դեղորայքային բուժման անարդյունավետության դեպքում:

 

 

10.06.2019