Նորություններ

Ապատիա

Ապատիա

Ապատիան վիճակ է, որը բնութագրվում է էներգիայի, կենսուրախության, աշխուժության, շարժունության  բացակայությամբ: Հիմնական կարևոր կենսական գործընթացները (օրինակ, սնվելը և խմելը) տեղի են ունենում կարծես` ավտոմատորեն, մարդն ուտում  և խմում է միայն այն պատճառով, որ նրա օրգանիզմը պահանջում է դա: Նա դառնում է պասիվ,  չի հետաքրքրվում շուրջը տեղի ունեցածով: Ծանր դեպքերում նման վիճակը կարող է համարվել հոգեկան լուրջ խանգարում:


Առաջացման պատճառները


Շրջապատի նկատմամբ ունեցած հետաքրքրության կորուստը, ակտիվության իջեցումը, ուժերի սպառումը և այլն, կարող են պայմանավորված լինել բազմաթիվ հիվանդությունների առկայությամբ և ընդհանուր ինքնազգացողության խանգարմամբ, ինչպիսիք են.

 

  • զարկերակային ճնշման մշտական իջեցումը,
  • արյան շրջանառության խանգարումը,
  • արյան մեջ գլյուկոզայի ցածր պարունակությունը,
  • ծանր սոմատիկ հիվանդության առկայությունը,
  • հոգեկան խանգարման զարգացումը, դեպրեսիան,
  • գլխուղեղի նախկինում տարած վնասվածքը և այլն:


Ախտորոշումը


Հիմնականում ուղղված է հնարավոր հիվանդությունների հայտնաբերմանը, որոնք կարող են ապատիայի պատճառ լինել: 
Հնարավոր օրգանական հիվանդությունները հայտնաբերելու համար բժիշկը ստուգում է սրտի աշխատանքը և մյուս կենսական կարևոր օրգանների վիճակը: 


Եթե այդ հետազոտությունների արդյունքները բացասական են, այդ դեպքում կիրառվում են հոգեբանական թեստեր, էլեկտրաէնցեֆալոգրաֆիա, հիվանդի հետ տարվում են զրույցներ: Բժիշկը փորձում է պարզել. Արդյո՞ք դեպրեսիա չկա կամ այլ հոգեկան հիվանդություն, որոնք կարող են ապատիայի պատճառ լինել: 


Բուժումը


Լիովին պայմանավորված է ապատիայի հայտնաբերված պատճառով:


Եթե պատճառը դեպրեսիան է, պացիենտի բուժմամբ պետք է զբաղվի հոգեթերապևտը: Որոշ դեպքերում հակադեպրեսանտների և հանգստացնող միջոցների նշանակումը բավականին արդյունավետ է: Հոգեթերապիան և դեղերի կիրառումը գրեթե միշտ բերում են նկատելի լավացման: 


Եթե ապատիայի պատճառը սիրտ-անոթային համակարգի աննշան թուլությունն է, ապա երբեմն բավական է դիմել «տնային » մեթոդներին, օրինակ, մի բաժակ կոնյակ խմել:  


Ծանր օրգանական հիվանդությունների առկայության դեպքում անհրաժեշտ է բուժել հիմնական հիվանդությունը՝ չմոռանալով հարազատների և ընկերների կողմից հոգեբանական աջակցության կարևորությունը:


Հսկողությունը


Հիվանդի վիճակի լավացումից հետո հսկողություն չի պահանջվում:

07.06.2019