Նորություններ

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գործում է հոգեբանական ծառայություն

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գործում է հոգեբանական ծառայություն

Առաջնորդվելով ընդհանուր հոգեբանական սկզբունքներով և բժշկական էթիկայի կանոններով` աշխատանքի հիմքում այն է, որ հիվանդը մեղավոր չէ որևէ հարցում, նրան պետք է վերաբերվել հանգիստ, փորձել օգնել` հասկանալու իրեն հուզող խնդիրը, և որևէ խնդիր մեզ համար զարմանալի չէ:


Ծառայությունը զբաղվում է բոլոր տեսակի նևրոզներով` աշխատելով և՛ ամբուլատոր, և՛ ստացիոնար հիվանդների հետ:
Ստացիոնար հիվանդների հետ աշխատում ենք վիրահատությունից առաջ կամ հետվիրահատական շրջանում` տարբեր հոգեբանական խնդիրներ առաջանալու դեպքում:  Հիմնական գանգատները վախերն են (ֆոբիաներ), տարածված են խուճապային գրոհները, տագնապային խանգարումները` գիտակցված և ոչ գիտակցված (անորոշ), կյանքի դժվար իրավիճակային` հատկապես ընտանեկան ներքին հոգեբանական խնդիրները:


Պացիենտներին նման իրավիճակների ժամանակ կիրառվում է կոգնիտիվ վարքաբանական թերապիան, արտթերապիան, մարմնակողմնորոշիչ թերապիան և այլն:


Կոգնիտիվ վարքաբանական թերապիայի ժամանակ հոգեբանը փորձում է օգնել պացիենտին, որպեսզի նա հասկանա իր խնդիրը, փոխի վարքային մոդելը: Արդյունքում, երբ նա գիտակցում է խնդիրը, փոխում է իր վերաբերմունքը դրա նկատմամբ` ի վիճակի լինում կարգավորվել այն:


Արտթերապիայի ժամանակ աշխատում ենք արվեստի բոլոր ճյուղերի ներգրավվմամբ, առավել հաճախ կիրառվում է նկարչաթերապիան: Արտթերապիան օգնում է պացիենտին իր խնդիրները ներկայացնել ոչ վերբալ ձևով: Արտթերապիայի յուրաքանչյուր  մեթոդ միաժամանակ և՛ ախտորոշիչ է, և՛ թերապևտիկ:


Մարմնակողմնորոշիչ մեթոդը դա փսիխոսոմատիկան է: Ցանկացած հոգեբանական խնդիր օրգանիզմի վրա իր արտահայտման ձևն է գտնում` մարմնական որևէ գանգատի տեսքով, ինչը նույնպես օգնում է հասկանալ այցելուի հոգեբանական խնդիրները:
Հոգեբանին կարող են դիմել հոգեբանական  բոլոր խնդիրների դեպքում:


Ծառայության կողմից, երբեմն իրականացվում են թեսթեր բուժանձնակազմի հետ,  օրինակ ՝ մասնագիտական այրման համախտանիշի վերաբերյալ, պացիենտ-բժիշկ փոխհարաբերությանը վերաբերող և այլ թեմաներ, որը ներկայում ավելի քան խնդրահարույց են:


 «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հոգեբան ՝ Գայանե Ղալումյան

08.02.2019