Նորություններ

Օրեր առաջ «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի և օրթոպեդ-վնասվածքաբան Արթուր Մարտիրոսյանի կողմից կատարվել է բարդ վիրահատություն

Օրեր առաջ «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի և  օրթոպեդ-վնասվածքաբան Արթուր Մարտիրոսյանի կողմից կատարվել է բարդ վիրահատություն

«Իզմիրլյան» ԲԿ օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունք  է տեղափոխվել  22-ամյա տղամարդ Արցախի հանրապետության ք. Մարտունու ԲԿ-ից։

 

Հիվանդը գանգատվում էր  աջ ազդրի շրջանի խիստ ցավերից, այտուցվածությունից, աջ ստորին վերջույթի հենաշարժիչ ֆունկցիայի խանգարումից:

 

Ըստ հիվանդի խոսքերի,  վնասվածքը ստացել  է օրեր առաջ, տանը աթոռից վայր ընկնելու հետևանքով:

 

Հիվանդը և իր հարազատները նշում են, որ 2017թ., հիվանդը աշխատանքի վայրում,կոմբայնով աշխատելիս, ստացել է բազմաթիվ վնասվածքներ, որի կապակցությամբ տեղափոխվել է ք. Ստեփանկերտի ԲԿ, որտեղ վիրահատվել է, կատարվել է.

 


•    ձախ ստորին վերջույթի ամպուտացիա, ազդրի ստորին 3-րդի մակարդակից,
•    աջ ազդրոսկրի կոտրվածքի ֆիքսացիա արտաօջախային ապարատով:


Աջ ազդրոսկրից արտաօջախային ապարատը հեռացվել է  «Իզմիրլյան» ԲԿ դիմելուց մոտ մեկ ամիս առաջ:
                                          
Ազդրոսկրի դիաֆիզի ռեֆրակտուրա      

                            
Ոսկրի ռեֆրակտուրան ոսկրի երկրորդային կոտրվածքն է: Ոսկրի ռեֆրակտուրայի հիմնական պատճառն է հանդիսանում կոտրվածքի շրջանի ոսկրային հյուսվածքի ավասկուլյար նեկրոզը: Ոսկրային հյուսվածքի սնուցման խանգարմանը կարող է նպաստել վնասվածքի առաջացման մեխանիզմը, մագիստրալ անոթների և նյարդային ցողունների վնասումը, վիրահատական միջամտությունների ժամանակ ոսկրաբեկորների լայնածավալ մերկացումը, վերքային վարակի միացումը, օրգանիզմի ինտոքսիկացիան և այլն:


Ոսկրի ռեֆրակտուրա ախտորոշելու նպատակով,հարկավոր են հետևյալ պայմանները.

 

  1. առաջնային կոտրվածքից առաջ, ոսկրը առողջ էր,
  2. երկրորդային կոտրվածքը առաջացել է առաջնային կոտրվածքի սերտաճումից հետո,
  3. եթե առաջնային կոտրվածքը բուժվել է վիրահատական միջամտությամբ և երկրորդային կոտրվածքը առաջացել է մետաղական կոնստրուկցիաների հեռացումից հետո:


Երկրորդային կոտրվածքի շրջանը համապատասխանում է առաջնայինին:

«Իզմիրլյան» ԲԿ-ում կատարված կլինիկոռենտգենաբանական հետազոտություններից հետո ախտորոշվեց.
DS Աջ ազդրոսկրի դիաֆիզի ստորին 3-րդի ռեֆրակտուրա: Ձախ ազդրի ստորին 3-րդի ամպուտացված ծայրատ։

Մինչև վիրահատությունը  

 



Հաշվի առնելով հիվանդության պատմությունը, ռենտգենաբանորեն առկա ոսկրաբեկորների տեղաշարժը, արտահայտված ցավային համախտանիշը, նախատեսվում էր կատարել  վիրահատական միջամտություն:


 «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի և օրթոպեդ-վնասվածքաբան Արթուր Մարտիրոսյանի կողմից կատարվել է վիրահատությունը։


Կատարվել է` աջ ազդրոսկրի ոսկրաբեկորների թարմացում, պրոքսիմալ և դիստալ ոսկրաբեկորների թուննելիզացիա 1.5մմ տրամագծով շյուղով և մետաղական օստեոսինթեզ արգելափակող հարթակով և պտուտակներով:

 

Հետվիրահատական
 


Վիրահատական վերքը լավացել է երկրորդային ձգումով, հիվանդի մոտ արդեն իսկ առկա ծավալուն սպիական հյուսվածքների դանդաղ սերտաճման պատճառով:


Հետվիրահատական շրջանում կատարվել է վերականգնողական թերապիա, ռեաբիլիտոլոգի հսկողության ներքո:


Հիվանդը դուրս է գրվել ստացիոնարից, լավացումով, գտնվելով հետագա տեղամասային վնասվածքաբանի հսկողության ներքո:

07.02.2019