Նորություններ

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, ԱՆ վնասվածքաբանության և օրթոպեդիայի գծով խորհրդական Արմեն Չարչյանը՝ Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների 7-րդ միջազգային համագումարի մասին

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, ԱՆ վնասվածքաբանության և օրթոպեդիայի գծով խորհրդական Արմեն Չարչյանը՝  Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների 7-րդ միջազգային համագումարի մասին

Հոկտեմբերի 25-ից-27-ը Երևանում իր աշխատանքն սկսեց Հայաստանի վնասվածքաբանների, օրթոպեդների և ռեաբիլիտոլոգների ասոցիացիայի կողմից կազմակերպվող Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների 7-րդ միջազգային համագումարը։ Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, ԱՆ վնասվածքաբանության և օրթոպեդիայի գծով խորհրդական Արմեն Չարչյանը, ով ղեկավարում էր «Խոշոր հոդերի էնդոպրոթեզավորումը և նրանց բարդությունները» սեկցիան։   


Նրա փոխանցմամբ՝ համագումարի ծրագրին ակտիվ մասնակցություն ունեն օրթոպեդիայի և վնասվածքաբանության առաջատար մասնագետները։

 


«Այս համագումարը համախմբել էր աշխարհի տարբեր ծայրերից եկած` շուրջ տասը երկրից մասնագետների։ Նրանք հանդես ենկան հետաքրքիր զեկույցներով, ներկայացրեցին վերջին երեք տարիների ընթացքում տեղի ունեցած մասնագիտական նորություններն ու ոլորտում գրանցված ձեռքբերումները»։


Կարևորելով օրվա խորհուրդը՝ Ա. Չարչյանն ընդգծեց, որ հայ մասնագետների համար մասնակցությունը նմանատիպ միջոցառումներին շատ անհերքելի արդյունավետ է։

 


«Այն ընդլայնում է մտահորիզոնը։ Հնարավորություն է տալիս անցկացնել մասնագիտական քննարկումներ, ինչը, իմ կարծիքով, շատ կարևոր է, քանի որ առավել պարզորոշ պատկերացում կազմելու համար դա հնարավորություն է քննարկել այս կամ այն նորության մանրամասները։ Արդյունքում բարձրանում է բուժօգնության որակը»։


Ա. Չարչյանի կարծիքով՝ վնասվածքաբան-օրթոպեդի մասնագիտությունը, թերևս, ամենակարևորներից մեկն  է `  հատկապես պատերազմող երկրի համար։

 


«Նրանց դերն ու մասնակցությունը ռազմի դաշտում շատ կարևոր նշանակություն ունի, և նրանք պետք է միշտ պատրաստ լինեն հակահարված տալ թշնամու գրոհին։ Փորձն ապացուցեց, որ մեր մասնագետները Արցախյան գոյամարտի ժամանակ իրենց գործն արեցին փայլուն։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ մենք այսօր հրաշալի երիտասարդություն ունենք։ Նրանք ակտիվ մասնակցում են գիտա-բժշկական կոնֆերանսներին, սեմինարներին, և դա ողջունելի է։ Ապագան նրանց ձեռքերում է»։      

 



27.10.2018