Նորություններ

«Իզմիրլյան ԲԿ-ում հերթական անգամ կյանք փրկվեց

«Իզմիրլյան ԲԿ-ում հերթական անգամ կյանք փրկվեց

Պացիենտ Ա․Մ․, շտապ կարգով, ընկերների ուղեկցությամբ բերվել է «Իզմիրլյան» ԲԿ` ծարահեղ ծանր վիճակում: Միանգամից տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, որտեղ հրատապ կազմակերպվել է նախավիրահատական հետազոտություն (սրտաբան` Նաիրա Թովմասյան)։ Հաջորդիվ` հիվանդը տեղափոխվել է վիրահատարան և իրականացվել շտապ վիրահատություն։


Վիրահատության ժամանակ ձախ կրծքավանդակի խոռոչում հայտնաբերվել են մակարդուկներ և մեծ քանակով արյուն, ինչը ձախ թոքի, սրտակրանքի և սրտմկանի վնասվածքի հետևանք էր։


Վիրահատությունն իրականացվել է«Իզմիրլյան» ԲԿ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի վարիչ Հրաչյա Բաղդասարյանի, ընդհանուր վիրաբույժներ Ռոմիկ Նազարեթյանի և Արման Գրիգորյանի մասնակցությամբ: Զուգահեռաբար, վիրահատության ընթացքում շտապ հրավիրվել են նաև կրծքային վիրաբույժ Հովհաննես Սարկավագյանը և սրտային վիրաբույժ Գագիկ Հեբոյանը։ Լրացնելով «Իզմիրլյան» ԲԿ վիրաբուժական խումը, համատեղ ուժերով, աշխատանքային օրվա ամենաթեժ ժամին, հնարավորիս կարճ ժամանակահատվածում իրականացված վիրահատությունը բարեհաջող ավարտվեց:


Վերոնշյալ վնասվածքերից զատ, հիվանդի մոտ առկա էին վերին շրթունքի միջանցիկ վնասվածք և ձախ այտի միջային մակերեսի կտրած, խորը, արյունահոսող վերք: Հիմնական վիրահատությանը զուգահեռ` ընդհանուր վիրաբույժ Տիգրան Դուրգարյանի միջամտությամբ դադարեցվեց արյունահոսությանը և վերականգնվեց աջ այտի ամբողջականությունը։


Այսօր հետվիրահատական առաջին օրն է, և հիվանդը գտնվում է իրավիճակային բավարար վիճակում: Հիվանդի գիտակցությունը պարզ է, ակտիվ է, նստում է անկողնում և պատրաստվում է քայլելու։


Շնորհակալություն ենք հայտնում հրավիրված մասնագետներին` պատրաստակամության և կատարած աշխատանքի համար։

 

 

12.07.2018