Նորություններ

Մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատուի աշխատանքը և դրա կազմակերպման առանձնահատկությունը բժշկական ոլորտում. հարցազրույց Ամալյա Գևորգյանի հետ

Մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատուի աշխատանքը և դրա կազմակերպման առանձնահատկությունը բժշկական ոլորտում. հարցազրույց Ամալյա Գևորգյանի հետ

Մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատուի աշխատանքն այսօր բժշկական կազմակերպություններում դարձել է հրատապ և կարևորված:

 

Բուժհաստատություններում մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատուի աշխատանքի կազմակերպման և այդ ոլորտում գործունեության առանձնահատկություններին վերաբերող մեր հարցերին պատասխանեց Ամալյա Գևորգյանը:

Ո՞վ է մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատուն:

– Մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատուն զբաղվում է ընկերության, անձնակազմի (մարդու), իրադարձության մասին հասարակության դրական կարծիքի ձևավորմամբ և պահպանմամբ:

Ժամանակակից հասարակության, տնտեսության, քաղաքականության և մշակույթի զարգացման սրընթաց տեմպերն անհնար են առանց այս կարևոր բաղադրիչ մասի, ինչպիսիք են հասարակության հետ կապերը:


Մամուլի և հասարակության հետ կապերի պատասխանատուն պետք է կարողանա իրականացնել պացիենտին հետաքրքրող ընկերության զարգացման ռազմավարության PR-ակցիաներ, շնորհանդեսներ, մամլո ասուլիսներ և այլն:

Ինչի՞ց է սկսում մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատուի աշխատանքը

– Աշխատանքն սկսվում է ելքային տվյալների հավաքագրումով: Մասնագետը պետք է առավելագույն տեղեկատվություն հավաքի կազմակերպության, նրա ծառայությունների, թիրախային լսարանի, հարակից բնագավառների, մրցակիցների մասին:

Որո՞նք են աշխատանքի հիմնական գործառույթները:


Հիմնական գործառույթը կազմակերպության դրական կերպարի և նրա զարգացման վրա ազդող գործոնների գնահատումը, վերլուծումը և կանխատեսումն է:

Գործառույթները պայմանավորված են այն ճյուղով, որտեղ աշխատում է կազմակերպությունը և դրանք կարող են տարբեր լինել: Դա կախված է կոնկրետ տվյալ հաստատության, մասնավորապես բուժհաստատության հատուկ խնդիրներից և այն հարցերի լուծումներից, որոնք կանգնած են ղեկավարության առաջ:

Ինչո՞ւմն է կայանում այդ աշխատանքի առանձնահատկությունը:

– Նա շփվում է պացիենտների, բժիշկների, այլ ոլորտում աշխատող մամուլի պատասխանատուների հետ, կառավարում կապերը` զանգվածային լրատվամիջոցների օգնությամբ, հետևում բուժհաստատության և նրա կողմից մատուցվող ծառայությունների մասին հրապարակումներին ու մեկնաբանություններին։

Հասարակության հետ կապերի ցանկացած ռազմավարության էությունը բոլոր մասնակիցների մեջ այդ կապի մշտական պահպանումն է: Իսկ այստեղ բոլոր միջոցներն արդարացված են: Դրանք են` մամլո հաղորդագրությունները, գրքույկները, թռուցիկները, ռադիոյով և հեռուստատեսությամբ գովազդը և իհարկե համացանցը:

Ի՞նչ կարող է նա անել ընկերության պաշտոնական կայքի համար:

– Նա կարող է կայքի էջերի համար տեքստեր գրել, կարող է իրականացնել ռեսուրսների համալիր աուդիտ և գնահատել նրանց հարմարավետությունն ու հմայքը՝ պացիենտի տեսանկյունից: Նրա կողմից գրված տեքստերը չպետք է դուրս գան կազմակերպության ընդհանուր աշխատելաոճից:

 

 

Ինչո՞ւ բժշկական ոլորտում առաջացավ մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատուի աշխատանքի անհրաժեշտություն:

– Բժշկական ծառայությունների գրագետ PR-ն այսօր հաջող բժշկական բիզնեսի անփոխարինելի մասն է: Դժվար չէ գնահատել PR-ի դերը բնակչության մեջ նոր բուժական ուղղությունների, վաղ ախտորոշման եղանակների և քիչ միջամտական բուժման ներդրման ու զարգացման գործընթացում: Բժշկական կոնֆերանսները նույնպես PR միջոցառումներ են, որոնք պրակտիկ բժիշկներին ծանոթացնում են նոր ուղղությունների հետ։ Առողջապահական ոլորտը պարզ ճշմարտություն է թելադրում. գովազդը և բժշկությունը անխզելիորեն կապված են միմյանց հետ:

Բժշկական ծառայությունների ոլորտում մրցակցությունը գնալով ուժեղանում է. օրեցօր ավելի շատ բժշկական կենտրոններ և կլինիկաներ են առաջարկում իրենց ծառայությունները թիրախային լսարանին:

Վեբ-բժշկությունը զարգացել է այն աստիճան, որ կարելի է խոսել «բժշկական համացանց» հասկացության ծննդի մասին:

Բժշկական կայքի ստեղծումը ևս խոշոր մարքեթինգային ճանապարհ է, որն ապահովում է մուտք բժշկական համացանց, ինչպես նաև գերազանց կապ` գործընկերների և ուղիղ կապ` պացիենտների հետ:


Ինչո՞ւ է նախընտրելի համացանցային գործունեությունը բժշկական ոլորտում:


Համացանցում բժշկական ծառայությունների գովազդը բժշկական կազմակերպությունների համար պացիենտների ձեռք բերման ամենաարդյունավետ եղանակներից է:

Արդյունավետությունը բացատրվում է նրանով, որ այս կամ այն բժշկական ծառայության կարիք ունեցողների գրեթե 80%-ը համացանցում տեղեկատվություն է փնտրում՝ կիրառելով 3 խոշորագույն որոնողական համակարգերը՝ Գուգլ, Յանդեքս, Ռամբլեր:

Բժշկական ծառայությունների իրական պացիենտների և լսարանի ներգրավման համար անհրաժեշտ է օգտատերերի հարցումներին ի պատասխան այս երեք որոնողական համակարգերում տրամադրել տեղեկատվություն բուժհաստատության կայքի մասին:

Այսպիսով, ապահովվում է ուշադրությունը կայքի նկատմամբ շահագրգիռ լսարանի կողմից, և, որպես հետևանք, զանգեր կայքից բժշկական կազմակերպություն: Պացիենտների հոսքն աճում է և ժամանակի ընթացքում այդ պացիենտների մի մասը դառնում է մշտական:

Ներկայում գրեթե բոլոր բժշկական կենտրոններն ու կլինիկաներն ունեն պաշտոնական կայք համացանցում: Այդ պատճառով բժշկական մրցակցությունը բավականին բարձր է: Չնայած սրան՝ կայքի որոնողական օպտիմալացմամբ բժշկական ծառայությունների գովազդը պացիենտներին գրավելու ամենամատչելի և արդյունավետ միջոցն է:

Որո՞նք են համացանցային գովազդի առավելությունները բժշկական ոլորտում:

– Այսօր նոր ծառայության, սարքավորման լուսաբանումը համացանցային խթանումն արդյունավետությամբ գերազանցում է զանգվածային տեղեկատվական միջոցների բոլոր տեսակի գովազդներին, իսկ գինը մի քանի անգամ ցածր է: Նորարարական մեթոդների բնագավառում, որի ամբողջ լսարանը ներկայացնում են կրթված ակտիվ մարդիկ, համացանցի գովազդը դառնում է պացիենտների գրավման գրեթե միակ իրական գործիքը:

Համացանցից ապահով օգտվում են բնակչության ամենաակտիվ և նորարարությամբ հետաքրքրվող, ինչպես նաև վճարունակ մասը:

Անհրաժեշտ տեղեկատվության որոնումը համացանցում դյուրին է և տեղեկությունն էլ՝ ծավալուն ու սպառիչ:

Համացանցում հնարավոր է ո՛չ միայն լիարժեք տեղեկատվություն ստանալ ապրանքի, կլինիկայի ծառայությունների մասին, այլ նաև ծանոթանալ այլ օգտատերերի կարծիքներին և գնահատել նրանց փորձը:

Այսպիսով, այսօր չունենալ սեփական ներկայացուցչություն և չզբաղվել համաշխարհային սարդոստայնում սեփական ապրանքի ճանաչմամբ, նշանակում է անհույս ետ մնալ ժամանակից:

Բժշկական ոլորտում գովազդն ունի՞ առանձնահատկություններ:

– Առողջությունը մարդու կյանքի ամենակարևոր ասպեկտներից է, և յուրաքանչյուրը ձգտում է հնարավորին շատ բան իմանալ ծառայության մասին, որը կարող է ինչպես օգնել, այնպես էլ վնասել:

Այսպիսով, շատ կարևոր է, որ գովազդը լինի ոչ թե լոկ հայտարարություն կամ գրավիչ առաջարկով էջ, այլ շփվելու, ծառայությունների, նորարար առողջապահական մեթոդների քննարկման միջավայր և միջոցներ:

Համացանց-գովազդի համար կարևոր է տեղեկատվության ճիշտ ներկայացումը:

Պոտենցիալ պացիենտներն անպայման ուշադրություն կդարձնեն այն մասնագետների կրթությանը, մասնագիտացմանը, աշխատանքային փորձին, ովքեր պետք է իրենց բուժեն: Կլինիկայի, մեթոդների և միջոցների համար առավելություն կարող է լինել փորձագետների դրական կարծիքները և վաստակավոր մասնագետների երաշխավորությունները:

Եթե կան առանձնահատկություններ, կան և սխալներ, որո՞նք են հաճախակի թույլ տրվող սխալները:

– Ընկերության կայքի առաջընթացի և սպասարկման բացակայությունը պացիենտների բացակայություն է. համացանցն անհնար է առանց արտաքին գրավչության, և պացիենտի համար գրավիչ գովազդային տեքստերի, միայն կայք ունենալը գործի կեսն է: Այն պետք է դարձնել օգտակար արդեն պատրաստված և հետաքրքրվող օգտատերերի համար:


Բաց գովազդային նյութերը վստահություն չեն ներշնչում թերահավատ օգտատերերին, հատկապես, եթե խոսքը վերաբերում է կյանքի համար ամենակարևոր ոլորտին՝ առողջությանը։

 

 

12.06.2018