Նորություններ

Շնորհակալական նամակ պացիենտից

Շնորհակալական նամակ պացիենտից

Ես՝ Հ․Ծ․,  5 տարի առաջ  տարել եմ ծանր վիրահատություն այլ հիվանդանոցում։


Ցավոք, վիրահատությունից հետո իմ ցավերը չմեղմացան: Հիասթափվելով` հետագայում չեմ դիմել, և 4 տարի տառապել եմ բութ ցավերից: Այդ ընթացքում կատարվել է մեկ այլ ծանր վիրահատություն` կրծքի քաղցկեղի կապակցությամբ։


Իմ ռուսաստաբնակ հարազատներից տեղեկացա, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում աշխատում է լավ մասնագիտացված թիմ, և որ այդ թիմում է օրթոպեդ-վնասվածքաբան Արման Համլետովիչը։


Արդեն հուսահատված էի ու համակերպվել էի տարիներ տևած ցավին։ Երբ եկա և զրուցեցի բժիշկի հետ, նա, բացատրեց`ինչ է սպասվում հետվիրահտական բուժման փուլում, և հստակ նշեց վիրահատության անհրաժեշտության մասին: Ինձ լսեցին և վերջնական ախտորոշում արձանագրեցին: Իմ մեջ վերականգնվեց հույսն ու հավատը:


Ուզում եմ իմ երախտիքի խոսքն ուղղել բաժանմունքի բժիշկներին ու բուժքույրերին, և, ամենակարևորը, Բժշկիս, Մարդ Մեծատառով Արման Համլետովիչին, ով հոգատարությամբ օր ու գիշեր հետևում էր իմ բուժման ընթացքին։


Կյանքի բերումով շատ հիվանդանոցներում եմ եղել, նման բուժսպասարկում և մոտեցում հիվանդին անհնար էր պատկերացնել, որ կա… Բայց կա…


Օրթոպեդ-վնասվածքաբան Արման Համլետովիչի և բաժանմունքի մյուս բժիշկների օրինակն ինձ համար դարձավ չափանիշ, որ Հայաստանում դեռևս կան բարեխիղճ մասնագետներ և լավ բժշկական կենտրոն։ Ինձ համար դա «Իզմիրլյան» կենտրոնի բժշկական թիմն է։


Երախտապարտ և շնորհակալ եմ բոլորից։

 

 

16.05.2018