Նորություններ

Խաչօրհներքի կարգ «Իզմիրլյան» ԲԿ-ում

Խաչօրհներքի կարգ «Իզմիրլյան» ԲԿ-ում

«Ամեն օր «Իզմիրլյան» ԲԿ-ում յուրովի պատերազմ ենք մղում, սա նույնպես «պարեզամի դաշտ է», որտեղ կռվում ենք համամարդկային թշնամիների՝ հիվանդությունների դեմ: Հիվանդությունը մարդկության գլխավոր թշնամին է:

 

Մեր բժիշկներն այդ թշնամու դեմ քաջաբար են կռվում եւ մեծ հաղթանակներ են ունենում։ Այսուհետև խաչերով զորացած նրանք պետք  է  շարունակեն իրենց պայքարը »,- առաջին անգամ Խաչօրհներքի արարողակարգի նպատակի մասին այսպես մեկնաբանեց «Իզմիրլյան» ԲԿ-ի  հոգևոր տեսուչ  Տեր Թադեոսը:

 


Վերահփառ Հայրապետի օրհնությամբ բժշկական կենտրոնի  հիվանդասենյակների եւ բժիշկների աշխատասենյակների պատերը կզարդարվեն օրհնված խաչերով։ Նպատակը մեկն է, որպեսզի ո՛չ միայն հիվանդների մարմինը բժշկվի, այլ նաեւ՝ հոգին: « Ավետարանում նկարագրվում է, որ Հիսուս Քրիստոսը նախ՝ հիվանդների հոգին էր բժշկում եւ ապա նոր` մարմինը: Ցանկացած տկար մարմին կարիք ունի ֆիզիկական և հոգևոր  բժշկման »,- իր խոսքում ընդգծեց Տեր Թադեոսը:

 

 


«Իզմիրլյան»ԲԿ-ում Խաչօրհնեքի կարգը կատարվեց ընդհանուր՝ ամբողջ անձնակազմի մասնակցությամբ: « Հոգու և մարմնի առողջությունը հարկավոր է թե´ հիվանդներին, և թե´ բժիշկներին։  Օրհնված խաչը նրա համար է,  որ բժիշկների մտքից վանի չար մտքերը, կասկածն ու վախը, որպեսզի իրենց մասնագիտական հմտությունները լիարժեքորեն կատարեն: Խաչօրհնեքի նպատակն է, որպեսզի հիվանդներն ու բժիշկներն իրենց հայացքը նետեն դեպի խաչը՝ հիշելով Արարչին, եւ Արարչով զորացած կազդուրվեն իրենց տկարություններից»,- հավելեց տեր հայրը:


Հավելենք, որ հիվանդասենյակների համար նախատեսված  բրոնզյա խաչերը նվիրատվություն է արել պալսահայ  Պրն․ Մկրտիչ Սերթսիմշեկը։

 

 

12.02.2018