Նորություններ

Տնօրհնյաց կարգ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում

Տնօրհնյաց կարգ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում

Եկեղեցուց դուրս կատարվող հոգևոր բարեպաշտական արարողություններից ամենասիրելին և տարածվածը, թերևս, տնօրհնեքի կարգն է: Այն կատարվում է Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներից հետո: Ծեսի ժամանակ քահանան օրհնում է տունը, տան բարիքները՝ աղը, հացը և ջուրը, նաև տան անդամներին՝ Աստծուց նրանց համար պահպանություն հայցելով:

Տնօրհնեքի արարողություններ կատարվում են ո՛չ միայն բնակարաններում, այլև աշխատավայրերում, ուսումնական և բժշկական հաստատություններում: Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց «Իզմիրլյան» բժշկական կենրոնի հոգևոր տեսուչ Տեր Թադեոս քահանա Թադևոսյանը, ով այսօր հիվանդանոցում կատարեց տնօրհնյաց կարգը:


«Իզմիրլյան» ԲԿ հոգևոր տեսուչ Արժանապատիվ  Տեր Հայրը օրհնեց սրահները, աշխատասենյակները, հիվանդասենյակները, բժիշկներին, հիվանդներին և նրանց հարազատներին:

«Տնօրհնյաց կարգ ենք կատարում, որպեսզի Աստված գա և բնակվի «Իզմիրլյան» կենրտոնի պատերից ներս, մեր բժիշկների սրտերից ներս, որպեսզի իրենց օրհնի, խաղաղություն և իմաստություն պարգևի՝ մասնագիտական գիտելիքները կատարյալ կերպով մատուցելու և աջակից լինելու մեր հիվանդներին»,- ասաց «Իզմիրլան» ԲԿ հոգևոր տեսուչ Տեր Թադեոս քահանա Թադևոսյանը:

 

Տնօրհնյաց կարգ «Իզմիրլյան» բժշկական կենրոնում 


Տնօրհնյաց կարգ «Իզմիրլյան» բժշկական կենրոնում  Տնօրհնյաց կարգ «Իզմիրլյան» բժշկական կենրոնում

 

Տնօրհնյաց կարգ «Իզմիրլյան» բժշկական կենրոնում  Տնօրհնյաց կարգ «Իզմիրլյան» բժշկական կենրոնում

 

 

12.01.2018