Նորություններ

Մենք ակտիվորեն զարգացնում ենք կոնքազդրային, ծնկան հոդի եւ ռեվիզիոն պրոթեզավորումը. Սահակ Սարիբեկյան

Մենք ակտիվորեն զարգացնում ենք կոնքազդրային, ծնկան հոդի եւ ռեվիզիոն պրոթեզավորումը. Սահակ Սարիբեկյան

–   Ներկայում օրթոպեդիկ ծառայության հնարավորությունները «Իզմիրլյան» ԲԿ-ում:


–   Ներկայում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի վնասվածքաբանական և օրթոպեդիայի բաժանմունքը մատուցում է ծառայութունների լայն շրջանակ: Մեր բաժանմունքում իրականացվում է օրթոպեդիկ ծառայությունների ամբողջ ծավալը, ինչ կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, բացառությամբ ողնաշարային վիրաբուժության: Մենք ակտիվորեն զարգացնում ենք կոնքազդրային հոդի, ծնկան հոդի պրոթեզավորումը եւ ռեվիզիոն պրոթեզավորումը, այսինքն, վիրահատություններ, որոնք կատարվում են արդեն իսկ էնդոպրոթեզավորված հիվանդներին: Դրանք այն պացիենտներն են, ովքեր մեկ անգամ վիրահատվելով ու կանգնելով խնդրի առաջ, մասնագետին են դիմում երկրորդ անգամ, ընդ որում, այս պացիենտների դիմելիությունն ու իրականացված վիրահատությունները ներկայում թվաքանակով ամենաշատն են:


–   Ո՞ր ծառայություններն են առավել ակտուալ:


- 2014 թվականին մեր կլինիկայում շեշտն առավել դրված էր օրթոպեդիկ խնդիրների վրա: Հետո առավել շեշտադրվեց վնասվածքային ախտաբանությունը: Այսօր մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում ռեվիզիոն պրոթեզավորմանը, քանի որ նախկինում  իրականացված վիրահատությունների էնդոպրոթեզների ծառայության ժամկետը սպառվել է ու ներկայում նման հիվանդների մեծ հոսք կա:

 

Մարդիկ, իհարկե՛, երկրորդ անգամ դիմելու դեպքում ֆինանսական խնդիրների առջև են կանգնում, սակայն մենք փորձում ենք հարցերին համակարգված լուծում տալ, որ համապատասխան բուժական ծառայութունից օգտվելու համար ոչ մի հիվանդ դուրս չմնա:

 

 

–   Կ՞ան, արդյոք, արտերկրից պացիենտներ, եթե այո, ի՞նչ ախտաբանությամբ:


–   Արտերկրից պացիենտներ ունենք, օրթոպեդիկ ուղղվածության սպորտային և կենցաղային վնասվածքներով: Կան անգամ պացիենտներ, ովքեր սուր վնասվածքներով ինքնաթիռով ժամանում են Հայաստան` մեզ մոտ վիրահատվելու: Սա, իհարկե՛, չեմ համարի բժշկական տուրիզմ: Մեր կլինիկայի համբավն, իրոք, այնքան բարձր է, որ մարդիկ վստահում ու արտերկրից անգամ  հատկապես մեզ են դիմում: Երբ գնում ենք գործուղումների, տեսնում ենք, ինչ է կատարվում արտերկրի մեծ կլինիկաներում. կա հիվանդի հարմարավետության խնդիր, ինչը լուրջ հարց է: Հիվանդները ցանկանում են շփվել իրենց բուժող բժշկի հետ, իսկ արտերկրում բժշկի հետ շփման մակարդակը խիստ ցածր է : Բացի այս, մենք ունենք բարձր ցուցանիշներ, որոնք թե՛ բարդությունների, թե՛ գերազանց արդյուքների առումով եվրոպական եւ եվրասիական միջին ցուցանիշներից չեն տարբերվում: Չեմ կարող չնշել նաեւ, որ Հայաստանը շատ ավելի մատչելի է բժշկական ծառայությունների մատուցման տեսակետից, քան մյուս երկրները:


–   Ծառայությունների դիմելիության տարեցտարի ի՞նչ միտում կա :


–   Միանշանակ կարող եմ ասել, որ գնալով մեզ դիմողների թիվն ակնհայտ շատանում է: Իհարկե, դրան նպաստել է նաև պետպատվերի և ապահովագրական ծառայությունների ներմուծումը: Մինչեւ 2010 թվականը մեր կողմից իրականացվող ծառայությունների դիմաց վճարում էին հիվանդները: Սոցիալական շահառուների փաթեթների առկայությունը հիվանդին ազատել է ներհիվանդանոցային  վճարման խնդրից, ինպես նաև մասայական ապահովագրման ֆոնին հիվանդների հոսքը նույնպես ավելացել է: Սա հատկապես միջին տարիքի մարդկանց համար առավել մատչելի տարբերակ է:


–   Հայաստանում ինչպիսի՞ն է ծառայությունների գնային քաղաքականությունը, եթե համեմատենք արտերկրի հետ:


–   Ինչպես արդեն նշեցի մեզ մոտ մատուցվող ծառայությունները շատ ավելի մատչելի են:

 

 

 

Սահակ Սարիբեկյան 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի սպորտային վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ  

08.11.2019