Նորություններ

Երբ ուսանողը գնահատում է իր ուսուցչի 80-ամյա կյանքի պայքարը

Երբ ուսանողը գնահատում է իր ուսուցչի 80-ամյա կյանքի պայքարը

Սեպտեմբերի 8-ին Իզմիրլյան ԲԿ-ում իշխում էր տոնական տրամադրություն: Պրոֆեսոր Ալբերտ Զառացյանի 80-ամյակն առանձնակի շուքով նշվեց ԵՊԲՀ-ի Օրթոպեդիա և Վնասվածքաբանության ամբիոնում: Տոնական դահլիճում բժշկական անձնակազմի հետ իր ներկայությունն էին ապահովել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանը: Ալբերտ Զառացյանի 80-ամյակը նման կերպ նշելու նախաձեռնությունը ստանձնել էր Իզմիրլյան ԲԿ տնօրեն, ԵՊԲՀ վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Չարչյանը, ում ժամանակին բախտ է վիճակվել լինել նրա ուսանողը: Իսկ մանկավարժը նա չէ ով սովորեցնում է ,այլ նա՝ ումից սովորում են: Արմեն Չարչյանը անթաքույց բարձրաձայնում է, որ իր ուսուցչից՝ Ալբերտ Զառացյանից , շատ բան է սովորել: Ուսուցչի աշխատանքը գնահատելու այս տեսակ դրսևորումը անակնկալ էր Ալբերտ Զառացյանի համար:

 

Վիլեն Հակոբյան ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս


Պարոն Հակոբյան պրոֆեսոր Ալբերտ Զառացյանն ի՞նչ հետք է թողել իր գործունեության ընթացքում:


-Ավելի քան կես դար ի վեր իրեն ճանաչում եմ: Ալբերտ Զառացյանին կարելի է բնութագրել մի քանի ասպեկտներով որպես բժիշկ, ընկեր, մանկավարժ և գիտնական: Թվարկածս բոլոր ասպեկտներում նա իր անջնջելի հետքն է թողել մարդկանց հիշողություններում: Ալբերտ Զառացյանն այն մանկավարժներից է, որ մութ ու ցուրտ տարիներին ղեկավարում էր ԵՊԲՀ Բուժական ֆակուլտետը, որն ամենամեծն էր եղած ֆակուլտետներից: Նա շատ բան է արել, որպեսզի իր ղեկավարած ֆակուլտետի գործունեությունն ընթանա հարթ և սահուն:

 

 Սեպտեմբերի 8-ին Իզմիրլյան ԲԿ-ում իշխում էր տոնական տրամադրություն: Պրոֆեսոր Ալբերտ Զառացյանի 80-ամյակն առանձնակի շուքով նշվեց ԵՊԲՀ-ի Օրթոպեդիա և Վնասվածքաբանության ամբիոնում: Տոնական դահլիճում բժշկական անձնակազմի Սեպտեմբերի 8-ին Իզմիրլյան ԲԿ-ում իշխում էր տոնական տրամադրություն: Պրոֆեսոր Ալբերտ Զառացյանի 80-ամյակն առանձնակի շուքով նշվեց ԵՊԲՀ-ի Օրթոպեդիա և Վնասվածքաբանության ամբիոնում: Տոնական դահլիճում բժշկական անձնակազմի

 

Դասընթացներն անցնում էին ճիշտ ժամանակին, քննաշրջանն իր սահուն ընթացքով էր ընթանում՝ շնորհիվ իր ճիշտ կազմակերպվածության մարդակային գծի:


Ալբերտ Զառացյանը որպես մարդ շատ բարի անձնավորություն է, թեպետ, միևնույն ժամանակ, շատ խստապահանջ ու խիստ մարդ է: Նա՝ որպես մասնագետ , չափազանց մեծ դեր ունեցավ իր ուսանողների կյանքում, ովքեր այսօր հեղինակավոր բժիշկներ են:  Նրանցից է պրոֆեսոր Արմեն Չարչյանը: Ալբերտ Զառացյանը յոթ տարի զբաղեցրել է ԵՊԲՀ բուժական ֆակուլտետի դեկանի պաշտոնը: Այդ տարիներին նա անջնջելի հետք թողեց ոլորտի գործունեության մեջ: Նրա գիտական աշխատանքների մասին կարելի է անվերջ խոսել: Շատ ուսանողներ ներշնչվել են նրա գիտական գործունեությունից և հետևել իրենց ղեկավարի օրինակին:

 

Ձեր բարեմաղթանքը Ալբերտ Զառացյանին:


-Ամենայն բարիք և քաջ առողջություն եմ ցանկանում նրան: Ալբերտ Զառացյանը թող միշտ լինի առողջ և իր ներկայությամբ օգտակար մեր հանրությանը:

Պրոֆեսոր Ալբերտ Զառացյան


Պարոն Զառացյան ի՞նչ եք զգում այս պահին, երբ Ձեր ուսանողը Իզմիրլյան ԲԿ-ում նախաձեռնել է նշել Ձեր 80-ամյակը:


Սեպտեմբերի 8-ին Իզմիրլյան ԲԿ-ում իշխում էր տոնական տրամադրություն: Պրոֆեսոր Ալբերտ Զառացյանի 80-ամյակն առանձնակի շուքով նշվեց ԵՊԲՀ-ի Օրթոպեդիա և Վնասվածքաբանության ամբիոնում: Տոնական դահլիճում բժշկական անձնակազմի Երբ ուսանողը գնահատում է իր ուսուցչի 80-ամյա կյանքի պայքարը


-Շատ զգացված եմ, որ իմ աշխատանքը գնատահվում է: Շատ ուրախ եմ, որ մեր ամբիոնը ղեկավարում է Արմեն Չարչյանը:


Տարիների ընթացքում կուտակած գիտելիքներն այս օրերին ինչպե՞ս եք փոխանցում Ձեր ուսանողներին և հիվանդներին որքանո՞վ եք կարողանում օգնել:


-Աշխատում եմ ԵՊԲՀ վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնում որպես պրոֆեսոր, ինչպես նաև Շենգավիթ ԲԿ վիրաբուժական բաժանմունքում որպես վնասվածքաբանության ծառայության ղեկավար:


Ութսունամյա տարիների փորձից ելնելով ի՞նչ խորհուրդ կտաք ոլորտի բժիշկներին և Ձեր ուսանողներին, ովքեր այսօր հայտնի մասնագետներ են:


-Խորհուրդս այն է, որ լինեն ուշադիր ու զգույշ, միշտ սովորեն և գնահատեն իրենց դասախոսներից փոխանցված գիտելիքները: Պատրաստ եմ ցանկացած հարցի դեպքում օգնել յուրաքանչյուրին:


Օրթոպեդ դառնալու համար ի՞նչ է պահանջվում:


-Հարկավոր է գրագիտություն, իրավիճակը ճիշտ գնահատել և ճիշտ բժշկական օգնություն ցուցաբերել, ինչպես նաև կարողանալ անընդհատ սովորել:

 

Երբ ուսանողը գնահատում է իր ուսուցչի 80-ամյա կյանքի պայքարը


Պարոն Զառացյան թեպետ Ձեր ծննդյան օրն է և Ձեր հասցեին Դուք լսեցիք բազմաթիվ բարեմաղթանքներ, այս պահին ի՞նչ կցանկանաք մարդկանց և աշխարհին:


-Ցանկանում եմ աշխարհին խաղաղություն և որ պատերազմներ չլինեն: Փառք Աստծո, ժողովրդի կյանքը մի քիչ լավացել է: Թող ոչ ոք Հայաստանից չհեռանա, մեր ժողովուրդը թող ապրի իր հայրենիքում:


Իզմիրլյան ԲԿ տնօրեն, ԵՊԲՀ վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Չարչյան
Պարոն Չարչյան պրոֆեսոր Ալբերտ Զառացյանի ծննդյան 80-ամյակը  ԵՊԲՀ-ի Օրթոպեդիայի և Վնասվածքաբանության ամբիոնում նշելու շարժառիթը ո՞րն էր: 


-Կյանքը շատ դժվար պայքար է և այդ կյանքում, եթե մարդը կարողանում է 80 տարի ապրել պատվով ու հարգանքով, մենք պետք է այն գնահատենք և արժևորենք: Այսօրվա միջոցառումը միտված է գնահատելու և բարձրաձայնելու նման կյանքը: Ալբերտ Զառացյանը բոլորիս ուսուցիչն է: Նա 56 տարվա մասնագիտական և մանակավարժական գործունեության փորձ ունի, որից 15 տարիները ղեկավարել է ԵՊԲՀ վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնը:


Որպես ուսուցիչ ի՞նչ եք սովորել նրանից:


-Նա շատ պահանջկոտ ու կարգապահ անձնավորություն էր: Հիշում եմ, նույնիսկ, եթե ուսանողները սափրված չէին մտնում լսարան նա դուրս էր հրավիրում այդ տեսքով ուսանողներին: Նա մեր մեջ դաստիարակել է պատասխանատվության զգացում: Տեղեկացնեմ նաև այն, որ նա շատ կնամեծար ու կնոջը առանձնակի հարգող մարդ է: Նրանից սովորել եմ կանանց նկատմամբ ունենալ մեծագույն հարգանք և խոնարհում:

 

Երբ ուսանողը գնահատում է իր ուսուցչի 80-ամյա կյանքի պայքարը

12.09.2017