Նորություններ

«Իզմիրլյան» ԲԿ-ն հյուրնկալել էր Johnson& Johnson DePuy Synthes ընկերության ղեկավար աշխատակիցներին

«Իզմիրլյան» ԲԿ-ն հյուրնկալել էր Johnson& Johnson DePuy Synthes ընկերության ղեկավար աշխատակիցներին

«Իզմիրլյան» ԲԿ-ն հյուրնկալել էր Johnson& Johnson DePuy Synthes ընկերության Ռուսաստանի և ԱՊՀ երկրների տնօրեն՝ Դմիտրի Պալիկովին, Ռուսաստանի Հյուսիս-արևմտյան տարածաշրջանի,  Հայաստանի, Վրաստանի, Բելոռուսիայի  ղեկավար՝ Նատալյա Զիմինաին և Հայաստանում Johnson& Johnson DePuy Synthes  ընկերության հատուկ նշանակության գործնկերների հետ համագործակցության ղեկավար՝ Արմեն Թարվերդյանին:

 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին համատեղ համագործակցության ծրագրեր, շրջայց կատարվեց կենտրոնի վիրահատարաններում, ինտենսիվ թերապիայի, ուրոլոգիայի, վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքներում՝ ծանոթանալու մասնագիտական ներուժին և կլինիկայում առկա ժամանակակից սարքավորումներին:


«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանը հյուրերին ներկայացրեց բժշկական կենտրոնում իրականացված աշխատանքները.


«Երբ  ստանձնեցի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրինությունը, այն ուներ լավ պայմաններ, հագեցած նյութատեխնիկական բազա, բժշկական սարքավորումներ և համարվում էր առաջատար կենտրոններից մեկը: Ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն էր ղեկավարել նման բարձրակարգ կենտրոնը, որը գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո: Դեռ այն ժամանակ կենտրոնը ոչ բոլորին էր հայտնի, կար տեղեկատվության պակաս, մենք ունեինք նաև անձնակազմի ձևավորման խնդիր: Իմ նպատակներից էր բժշկական որակյալ ծառայությունների շնորհիվ բարձրացնել կենտրոնի հեղինակությունը և պացիենտներին վստահություն ներշնչել իրականացվող ծառայություների նկատմամբ: Այսօր«Իզմիրլյան» ԲԿ հեղինակությունն աճել է:

 


Վստահորեն կարող եմ ասել նաև, որ այսօր մեր կենտրոնը ոլորտում ունի բրենդային որակ և դասվում է լավագույն բժշկական կենտրոնների շարքին: Մեր կենտրոնի աշխատակիցները սիրով են գալիս աշխատանքի, իսկ նման զգացողությունը շատ կարևոր է բժշկական ծառայություն իրականացնող անձի համար: «Իզմիրլյան» ԲԿ աշխատակիցների միջև իշխում է առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ),-  ամփոփում է Ա. Չարչյանը:

 


Իրենց հերթին հյուրերը հայտնեցին իրենց գոհունակությունը և տպավորությունները, շնորհավորելով պրոֆեսոր Ա. Չարչյանին բարձրակարգ բժշկական մենեջմենթի և միջազգային չափորոշիչներին համապաստասխան կենտրոնի կառավարման համար:

08.09.2017