Ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունք
Ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունք
Ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունք
Արմեն Չարչյան
Շքասրահ
Խորհրդակցություն
Ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունք
Շքասրահ
Ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունք
Նորություններ
«Իզմիրլյան» ԲԿ այցելեց FIDEC հիմնադրամի նախագահ Դանիել Ստամբուլյանը

Հիշեցնենք, որ մայիսի 31-ից մինչեւ հունիսի 2-ը Բուենոս Այրեսում կայացավ հայ բժիշկների 12-րդ միջազգային կոնգրեսը, որին հայաստանյան պատվիրակության կազմում մասնակցում էր «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը։ Կոնգրեսի նախագահն էր Արգենտինայում հանրահայտ բժիշկ, FIDEC հիմնադրամի նախագահ Դանիել Ստամբուլյանը:
Բժիշկ Դանիել Ստամբուլյանն առաջին անգամ էր այցելում «Իզմիրլյան» ԲԿ և պրոֆեսոր Արմեն Չարչյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց հիվանդանոցի բաժանմունքներով, առանձնահատուկ ծանոթանալով վիրահատարանի ժամանակակից սարքավորումների աշխատանքին, ինչպես նաև ընթացող վիրահատություններին:
Հանդիպմանը մասնակցում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիրակության կենտրոնի տնօրեն՝ Գերաշնորհ Տ. Վարդան եպս. Նավասարդյանը, «Իզմիրլյան» ԲԿ հոգևոր տեսուչ՝ Արժանապատիվ Տեր Թադեոս քահանա Թադևոսյանը և Իզմիրլյան Բկ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանը:
Արմեն Չարչյանը ներկայացրեց հիվանդանոցի ստեղծման պատմությունը և ներկա գործունեության ուղղությունները:
1982 թվականին հիմնադրված և տարածաշրջանում միակ պրոկտոլոգիական գիտահետազոտական ինստիտուտի ղեկավարումը հանձնվում է պրոֆեսոր Նազարովին: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանի առողջապահական համակարգը կանգնում է ծանր փորձության առջև, շատ հիվանդանոցներ գրեթե դադարում են գործել:
1998 թ. մահանում է ակադեմիկոս Նազարովը: Իրավիճակը փոքրիշատե փրկելու նպատակով հիվանդանոցին օգնության ձեռք է մեկնում «Գյուլբենկյան» հիմնադրամը: Տրամադրված միջոցներով գիտական ու բժշկական որոշ սարքավորումներ են գնվում:
2000 թ. հիվանդանոցը ապապետականացվում է: Նոր սեփականատերը՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, մեկ տարի անց հիվանդանոցը նվիրում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Եվ այն վերանվանվում է «Սուրբ Ներսես Մեծ» գիտաբժշկական կենտրոն:
Մայր Աթոռը պահպանեց այն գիտական ու բժշկական ներուժը, որ ուներ հիվանդանոցը: Բացի այդ, բացվեց նաև ութ նոր բաժանմունք, հիվանդանոցը դարձավ բազմամասնագիտական՝ 220 հոգանոց բուժանձնակազմով: Փոխվեց կառավարման համակարգը, բժշկական ծառայությունների շրջանակը, որակը:
Հիվանդանոցի ֆինանասական համակարգը դարձավ թափանցիկ՝ բժշկական ծառայությունների արժեքների մասին տեղեկատվությունը փակցվեց բոլոր բաժանմունքներում:
Դա անհամեմատելի մեծ փոփոխությունների ժամանակաշրջան էր, քանի որ մասնագիտական հմտություններից զատ, բուժանձնակազմը բարձր էր պահում Եկեղեցու անունը:
Մեծագույն պատիվ է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ աշխատել և բուժօգնություն ցուցաբերել ազգաբնակչությանը: Տարեկան շուրջ 17-18000 հիվանդ է դիմում բժշկական կենտրոն և անցնում ամբուլատոր հետազոտություն և բուժում, կատարվում է մոտավորապես 6.000 վիրահատություն: «Իզմիրլյան» ԲԿ բյուջեի շուրջ 10 տոկոսը հատկացվում է բարեգործությունների, նշում է պրոֆեսոր Ա. Չարչյանը:
Իր հերթին FIDEC հիմնադրամի նախագահ Դանիել Ստամբուլյանը բարձր գնահատեց իր դիտարկման արդյունքները՝ նշելով, որ բժշկական կենտրոնը մասնագետների և սարքավորումների շնորհիվ համապատասխանում է միջազգային չափանիշներին: Ամենակարևորը Վեհափառ Տիրոջ օրհնությունն ու հոգածությունն է հիվանդանոցին: