Նորություններ

Ձայնի խանգարումները, ձայնակազմության մեխանիզմները և նրանց խանգարումները

Ձայնի խանգարումները, ձայնակազմության մեխանիզմները և նրանց խանգարումները

Ձայնն ապահովում է խոսակցության լսելիությունը մեծ հեռավորության վրա: Մարդկային ձայն հասկացության մեջ մտնում են բոլոր ձայները, որոնք դուրս են գալիս մարդու կոկորդից: Ձայնը խոսակցության լսելիության զգացմունքային և իմաստային արտահայտման միջոցներից է:

 

Խոսակցության և երգեցողության հիմքում ձայնավոր հնչյունների կազմավորումն է: Ձայնավոր հնչյուններն ապահովում են խոսքի լսելիությունը, իսկ խոսքի հասկացումը և իմաստը հիմնականում կախված է բաղաձայն հնչյուններից: Երկրորդական է արտասանման ձևը /ինտոնացիան/, իսկ երգեցողության մեջ՝ ձայնավոր հնչյունների առաջնահերթ լինելը բաղաձայնների նկատմամբ: Երբ մարդը սխալ է արտասանում այս կամ այն հնչյունը, նա բերանի խոռոչում է տհաճություն զգում, իսկ երգիչը` կոկորդում: Ձայնի ուժը կախված է արտաշնչված օդի հոսքից և ձայնալարերի միացումից:

 

Ձայնի բարձրությունը որոշվում է ձայնալարերի երկարությամբ և հաստությամբ: Ցածր և միջին ձայնաստիճաններում /տոներում/ թրթռացող ձայնալարերը երկարում և հաստանում են: Այդ ժամանակ նրանք նման են երկու հաստ մկանային գլանիկի՝ պինդ հպված իրար: Նրանք հեռանում են իրարից կարճ ժամանակով: Տատանումը կատարվում է օդի հոսքին ուղղահայաց, ձայնը ստացվում է հարուստ հնչերանգներով: Ձայնի տոնի բարձրացման ժամանակ ձայնալարերը կարճանում են և բարակում, ֆալցերտարայինի ժամանակ ձայնալարերը նման են տափակ և խիստ ձգված, լայն և բարակ սկավառակի:


Ձայնալարերի լիովին փակում տեղի չի ունենում անգամ նրանց ամենամոտ լինելու պահին:
 
Ձայնի պահպանման անհրաժշտությունը

Ծնված օրից տեղի է ունենում ձայնի հասունացում: Այդ ընթացքում ձայնը ենթարկվում է շատ վտանգների: Ծնողները, մանկապարտեզի դաստիարակները, ուսուցիչները, բժիշկները պետք է ուշադրություն դարձնեն ձայնին:


Ձայնի խզման անվանումները. աֆոնիա` ձայնի լիովին բացակայություն, դիսֆոնիա` ձայնի խզում, ֆոնեստենիա` ձայնի գերհոգնածություն: Ձայնի խանգարումները լինում են ֆունկցիոնալ և օրգանական: Օրգանականին են պատկանում այն խանգարումները, որոնք կարող են վնասել ձայնալարերը, ձայնալարերի վրա առաջացնեն հանգույցներ, ի հայտ գա կոկորդի նեղացում`ստենոլ (դիֆտերիայից հետո, կոկորդի վնասվածք, այրվածք): Այդ բոլորի հետևանքն է կոկորդի և ձայնալարերի դեֆորմացիան և շարժունակությունը:


Օրգանական խանգարումների շարքին է դասվում նաև կոկորդահարվածի ձայնը, որը պատահում է կոկորդի քաղցկեղի և կոկորդախտի դեպքում: Ձայնի սխալ օգտագործումը հանգեցնում է ախտաբանական պայմանական ռեֆլեքսի, սխալ մեխանիզմի ֆիքսացիայի, որը ձայնի ֆունկցիոնալ խանգարումերի հիմք է: Չպետք է մոռանալ նաև հոգեկան վնասվաքների մասին` ուժեղ հուզմունքն ազդում է շնչառության և ձայնի վրա: Ձայնի ֆունկցիոնալ խանգարման ծայրահեղ ձևերից է հիստերիկ մուտիզմը` վախի հետ կապված ձայնի հանկարծակի և լրիվ կորուստը:
Ֆունկցիոնալ աֆոնիայի ժամանակ դիտվում է ձայնի լիովին բացակայություն: Հիվանդը խոսում է շշուկով, բայց հազալու դեպքում լսվում է բարձր ձայն:

 

Տարբերում են ֆունկցիոնալ աֆոնիայի հետևյալ տեսակները.

 

  • պարետիկ աֆոնիա. ձայնի հանկարծակի կորուստ, կոկորդի մկանների թուլություն,

  • սպաստիկ աֆոնիա. ձայնային ապարատի սուր գերլարվածություն,

  • պարետիկո սպաստիկ աֆոնիա. կեղծ ձայնալարերի գործունեության ակտիվացում և իսկական ձայնալարերի գործունեության նվազում,

  • դիսֆոնիա. կոպիտ, խռպոտ ձայն, շնչական ուղիների և կոկորդի մկանների լարվածություն,

  • ֆոնեստենիա. ձայնային ապարատում առաջացնում է ձայնի խանգարումներ` առանց տեսանելի փոփոխությունների, բնորոշ է արագ հոգնածությունը և ձայնի խզումները, ձայնի ուժի, բարձրության, տեմբրի փոփոխությունները և նրա կոպտությունը: Ֆոնեստենիան զարգանում է այն մարդկանց մոտ, ովքեր սխալ են օգտվում ձայնից ձայնային մեծ ծանրաբեռնվածության դեպքում:

 

11.01.2017