Նորություններ

Մանուկներին նվիրված Ամանորի միջոցառումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում

Մանուկներին նվիրված Ամանորի միջոցառումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրինությունը երեխաների համար պատրաստել էր անակնկալ: Դեկտեմբերի 28-ը «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի փոքրիկների և «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցների երեխաների, թոռնիկների, հարազատների ու բարեկամների համար, Ամանորին ընդառաջ, բժշկական կենտրոնում երեխաների համար օրը տոնի էր վերածվել: Երեխաների համար այն առանձնացավ երգ ու պարով, բարձր տրամադրությամբ ու Ամանորի նվերներով, և չէին կարող ներկա չլինել Ձմեռ պապն ու Ձյունանուշը, ովքեր իրենց ներկայությամբ մանուկներին պարգևեցին անմոռանալի պահեր:

Տոնական միջոցառմանը ներկա երեխաների հիշողութան մեջ երկար տարիներ կուղեկցվեն օրվա տոնական տրամադրությունն ու վառ տպավորությունները: Միջոցառման ընթացքում «Իզմիրլյան» ԲԿ հոգևոր տեսուչ Արժանապատիվ   Տեր Թադեոս քահանա Թադևոսյանը երեխաներին և նրանց ծնողներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը և հայրապետական բարեմաղթանքը: Տեր Թադեոս քահանայի հետ միասին տոնի մասնակիցները հնչեցրեցին Տերունական աղոթք և քահանայից լսեցին մանուկ Հիսուսի ծննդյան պատմությունը:

Մանուկներին նվիրված Ամանորի միջոցառումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում Մանուկներին նվիրված Ամանորի միջոցառումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում

Մանուկներին նվիրված Ամանորի միջոցառումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում Մանուկներին նվիրված Ամանորի միջոցառումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում

Միջոցառման ավարտին զրուցեցինք «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի հետ:

–   Պարոն Չարչյան «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ավանդույթ է դարձել Ամանորին ընդառաջ փոքրիկներին նվիրել տոնական օր:

–   Երեխաները մեր ապագան են, նրանց համար ենք ապրում: Բնության օրենքն է` ստեղծիր քո նմանին՝ քեզնից ավելիին: Եկող սերունդը պետք է գերազանցի նախորդին: Մենք՝ մեծերս, երեխաների համար պետք է ստեղծենք մեզ գերազանցելու բոլոր պայմանները, որը մեր առաքելությունն է կյանքի և Աստծո առաջ: Յուրաքանչյուր տարի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը կազմակերպում է Տարեմուտի տոնական միջոցառում աշխատակազմի երեխաների, թոռնիկների, բարեկամների, հարազատների համար: Երեխաները Ամանորի հրաշքներին, Ձմեռ պապիկին հրաշագործ ու նրանից նվերներ ակնկալողներն են: Այս տարի մեր միջոցառմանը հրավիրված էին նաև Մայր Աթոռ Սրբ. Էջմիածնի հովանո ներքո գործող «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի սաները:

Մանուկներին նվիրված Ամանորի միջոցառումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում Մանուկներին նվիրված Ամանորի միջոցառումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում

Մանուկներին նվիրված Ամանորի միջոցառումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում Մանուկներին նվիրված Ամանորի միջոցառումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում

–   Ամանորին նվիրված Ձեր բարեմաղթանքը:

–   Յուրաքանչյուր երեխայի կյանքի ճանապարհը նախանշված է Տիրոջ կողմից: Աստված թող բարեհաճ լինի բոլոր մանուկների համար՝ անկախ նրանց կրոնական, ազգային և սեռական պատկանելիությունից: Աստծո բարի կամքը թող ուղեկցի բոլոր երեխաներին:

«Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միհրան ՄիրիջանյանԱյս տոնական օրը զրուցեցինք նաև «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միհրան Միրիջանյանի հետ:

–   Նման միջոցառումները որքանո՞վ են կարևոր մանուկների համար:

–   Մեր երեխաները ճակատագրի բերումով կյանքի դժվարին իրավիճակներում են հայտնվել, իսկ նրանց համար նմանատիպ ցանկացած միջոցառում պարզապես վերածվում է տոնի: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրինությունը մեր ամենալավ բարեկամներն են՝ ի դեմս պարոն Չարչյանի: Պարոն Չարչյանն այն մարդկանցից է, ում համար երեխաները միշտ ուշադրության կենտորնում են, ով «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի լավագույն հյուրերից է: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի և «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի միջև ձևավորվել է ամուր բարեկամություն: Կենտրոնի տնօրինությունը բազմիցս տոնական օրեր է կազմակերպել մեր երեխաների համար:

–   Ամանորի և Սուրբ ծնունդի Ձեր բարեմաղթանքը:

–   Բոլորին ցանկանում եմ երջանկություն, սեր, հաջողություն և միմյանց նկատմամբ ներողամտություն:

30.12.2016