Վիլեն Պարույրի Հակոբյան, ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

   
Հեռախոս     +374 10 525-805
Էլ. հասցե     hvilen@sci.am

 

 

Կրթությունը


 1954 – 1960 Երևանի պետական բժշկական ինստիտուտի Բուժական ֆակուլտետ – ուսանող

 

Կոչումները


1965 Կրտսեր գիտաշխատող (Ֆարմակոլոգիա)
1968 Ավագ գիտաշխատող(Ֆարմակոլոգիա)
1972 Դոցենտ
1980 Պրոֆեսոր
1990 ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
1994  ՀՀ ԳԱԱ իսկական անդամ (ակադեմիկոս)
1995 Բժշկական ծառայության գնդապետ

 

Աշխատանքային գործունեությունը


1961 – 1962 Արթիկի շրջանի Հոռոմի գյուղի Գյուղական բժշկական տեղամասի վարիչ
1962 – 1964 Երևանի պետական բժշկական ինստիտուտի (ԵՊԲԻ) Ֆարմակոլոգիայի ամբիոն, ավագ լաբորանտ
1964 – 1968 ԵՊԲԻ Ֆարմակոլոգիայի ամբիոն, կրտսեր գիտ. աշխատող
1964 – 1965 ՀԽՍՀ ԳԱ Կենսաքիմիայի ինստիտուտ, կրտսեր գիտ. աշխատող
1968 – 1972 
1971 – 1972 
ԵՊԲԻ Ֆարմակոլոգիայի ամբիոն, ավագ գիտ. աշխատող ԵՊԲԻ Բուժական ֆակուլտետ, դեկանի տեղակալ
1972– 1979 ԵՊԲԻ արտասահմանյան ուսանողների ֆակուլտետի դեկան
1972 – 1980 ԵՊԲԻ Ֆարմակոլոգիայի ամբիոն, դոցենտ
1979 – 1983 ԵՊԲԻ Բուժական ֆակուլտետ, դեկան
1980 – 1994 ԵՊԲԻ Ֆարմակոլոգիայի ամբիոն, պրոֆեսոր
1983 – 1987  ԵՊԲԻ, կուսակցական կոմիտեի առաջին քարտուղար
1986 – 1987  ԵՊԲԻ, ուսումնական գծով պրոռեկտոր
1987 – 2006 Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ), ռեկտոր
1994 – 2006 ԵՊԲՀ, Դեղաբանության ամբիոնի վարիչ
1997 – առ այսօր ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ
 2006 – առ այսօր ՀՀ ԳԱԱ, Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար
 2010 – առ այսօր «Սուրբ Ներսես Մեծ» գիտա-բժշկական կենտրոնի Հոգաբարձուների խորհրդի նախագահ
 2012 – առ այսօր  ՀՀ Առողջապահության նախարարության Էթիկայի կոմիտեի նախագահ

 

Անդամակցություն միջազգային ակադեմիաների


1993 Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի իսկական անդամ (Մոսկվա)
1994 “Արարատ” միջազգային ակադեմիայի անդամ (Փարիզ)
1995 Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիայի իսկական անդամ (Սանկտ-Պետերբուրգ)
1995 Բարձրագույն դպրոցի միջազգային ակադեմիայի իսկական անդամ (Մոսկվա)
1997 Լեհաստանի Բժշկական ակադեմիայի անդամ (Վարշավա)
1998 Ալբերտ Շվեյցերի Համաշխարհային Բժշկական ակադեմիայի լիիրավ անդամ (Վարշավա)
2000 ՌԴ Բժշկա-տեխնիկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (Մոսկվա)
2001 Բժշկական գիտությունների    միջազգային    ակադեմիայի    պատվավոր   անդամ (IMSA; Դելի)
2003 Հայ Առաքելական եկեղեցու Հոգևոր Բարձրագույն խորհրդի անդամ (Էջմիածին)

 

Անդամակցություն գիտական այլ ընկերություններին և խորհուրդներին


1982-1990 ԽՍՀՄ Համամիութենական ֆարմակոլոգների ընկերության վարչության անդամ (Մոսկվա)
1986-1990 ԽՍՀՄ ԲԳԱ “Արյան շրջանառության ֆիզիոլոգիայի” հանձնաժողովի անդամ (Մոսկվա)
1987 – 2006 ԵՊԲԻ տեսական բժշկության մասնագիտական պաշտպանական խորհրդի նախագահ
1992 Պաթոֆիզիոլոգների միջազգային ընկերության անդամ (Մոսկվա)
1994 Անոթաբանների միջազգային քոլեջի գիտական խորհրդի պատվավոր անդամ (Նյու-Յորք)
1996 Դեղագետների միջազգային ֆեդերացիայի անդամ (FIP) (Հագյու)
1998 Ֆարմակոլոգների միջազգային գիտական ընկերության անդամ (IUPHAR) (Բրյուսել)
2001 Անկախ փորձագետ` գիտության և կրթության զարգացման FP5 RTD ծրագրերի առաջարկությունների և նախագծերի զարգացման և աջակցման համար (Բրյուսել)
2005 ԱՀԿ-ԲԿՀՖ (Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն – Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիա) Եվրոպական ռեգիոնալ մարտավարական համագործակցության փորձագիտական խմբի անդամ (Բրյուսել)

 

Մրցանակներ և պարգևներ


1990 ԽՍՀՄ ժողովրդական կրթության պետական կոմիտեի դիպլոմ` ուսումնական գործընթացում ուսուցման նորագույն մեթոդների և տեխնոլոգիաների ներդրման համար (Մոսկվա)
1998 Ալբերտ Շվեյցերի Ոսկե մեդալ` բժշկության և մարդասիրության բնագավառում մեծ ներդրման համար (Վարշավա)
1998 ՀՀ “Մխիթար Հերացու” անվան մեդալ` ՀՀ Անկախության 7-րդ տարելիցի կապակցությամբ
2000 ՀՀ Կրթության և գիտության նախարարության հուշամեդալ` կրթության և գիտության ոլորտում ներդրած ավանդի համար
2000 Պատվոգիր ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից` ԵՊԲՀ 70-ամյակի և ռազմաբժշկական ֆակուլտետի 5-րդ տարելիցի առթիվ
2000 “Սուրբ Մեսրոպ Մաշտոցի” շքանշան` ՀՀ նախագահի կողմից
2000 “Ամենափրկիչ Քրիստոսի տաճարի” Մոսկվայի կաթողիկոսության երախտավորագիր
2000 ՀՀ Երևանի քաղաքային խորհրդի որոշմամբ շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում
2001 Վերնադսկու անվան Ոսկե Աստղ բարձրագույն պարգև` բժշկագիտության բնագավառում ցուցաբերած ներդրումների համար (Մոսկվա)
2001 Ֆ. Նանսենի անվան ոսկե հուշամեդալ` միջազգային հասարակական գործունեության մեջ մեծ ներդրումների համար (Մոսկվա)
2002 “Դրաստամատ Կանայանի” մեդալ` ՀՀ բանակի կազմավորման գործում մեծ ավանդ ունենալու և ՀՀ Զինված ուժերի 10-րդ տարելիցի կապակցությամբ
2002 ԼՂՀ “Մայրական երախտագիտություն” մեդալ` Արցախի ազատության պայքարում կատարած հատուկ ծառայությունների համար
2002 ԼՂՀ Զինված ուժերի պատվոգիր` բանակաշինության գործընթացում ներդրած ուրույն ավանդի, Պաշտպանության բանակի ծառայությանը ցուցաբերած մեթոդական և գործնական օգնության համար
2003 Ռուսաստանի Ֆեդերացիայի Բժշկա-տեխնիկական գիտությունների ակադեմիայի 10-ամյակի ոսկե մեդալ` գիտական և հասարակական գործունեության մեջ ակնառու նվաճումների համար
2003 Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակ` 2002թ. Հունաստանում անգլերեն լեզվով հրատարակված “Հիպոկինեզիա և ուղեղային արյան շրջանառություն” մենագրության համար
2003 Հայաստանի երկրաշարժի 15-ամյա տարելիցին նվիրված հուշամեդալ
2004 Նորին Սուրբ Օծություն, Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից հոգևոր բարձրագույն պարգև “Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ” շքանշանով
2004 Հայկյան մրցանակ – շնորհակալագիր Համահայկական երիտասարդական Հիմնադրամի կողմից
2005 ՀՀ վարչապետի հուշամեդալ` առողջապահության ու գիտության բնագավառներում ներդրած ավանդի համար
2005 ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգև` “Ոսկե հուշամեդալ”` կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար
2005 ՀՀ ոստիկանության պետի “Համագործակցության ամրապնդման համար” մեդալ
2005 ԼՂՀ կառավարության պատվոգիր` ԼՂՀ կրթության և գիտության աջակցության, հայոց գրերի գյուտի և Ամարասի դպրոցի հիմնադրման 1600-ամյակի առթիվ
2005 ՀՀ Ազգային Ժողովի շնորհակալագիր` գիտության բնագավառում ակտիվ և արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև նշանակալի ձեռքբերումների համար
2011 Սպարապետ Վ. Սարգսյանի անվան մեդալ
2012 Հայոց բանակի 20-ամյակին նվիրված ՀՀ Պաշտպանության նախարարության մեդալ
2012 ՀՀ Պաշտպանության նախարարության “Գարեգին Նժդեհ” մեդալ
2014 Նորին Սուրբ Օծության Տ.Տ. Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հոգևոր պարգև` “Սուրբ Ներսես Շնորհալի” շքանշան

 

Մասնակցություն գիտաժողովների կազմակերպչական աշխատանքներին


1982 ԽՍՀՄ Ֆարմակոլոգների 5-րդ համագումարի հանրապետական կազմկոմիտեի համանախագահ  (Երևան)
1993 Իրանի ֆիզիոլոգիայի և ֆարմակոլոգիայի 11-րդ միջազգային գիտաժողովի սեկցիայի նախագահ (Թավրիզ)
1996 Եվրոպական նյարդաքիմիական ընկերության 11-րդ միջազգային գիտաժողովի “Մոլեկուլներ/մեթոդներ” սիմպոզիումի նախագահ (Գրոնինգեն)
2000 Երևանի պետական բժշկական համալսարանի հիմնադրման 70-ամյա տարելիցին նվիրված գիտական միջազգային համաժողովի նախագահ (Երևան)
2001 Հայաստանում Քրիստոնեության հռչակման 1700-ամյա տարելիցին նվիրված գիտական կոնֆերանսի նախագահ ( ԵՊԲՀ)
2005 Ծերունական հասակի բժշկությանը նվիրված 3-րդ միջազգային գիտաժողովի համանախագահ (Երևան)

 

Անդամակցություն հանդեսների խմբագրակազմերին


1988-2006 ՀՀ ԳԱԱ “Հայաստանի բժշկագիտություն” ամսագրի գլխավոր խմբագիր (Երևան)
1993 – առ այսօր Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի “Փորձարարական և կլինիկական ֆարմակոլոգիա” հանդեսի խմբագրական խորհրդի անդամ (Մոսկվա)
1996 – առ այսօր Իրանի Իսլամական հանրապետության “Բժշկական միջազգային ամսագրի” խմբագրական խորհրդի անդամ (Թեհրան)
1996 Բժշկական խմբագրությունների միջազգային ընկերության “Հույս” նախագծի մասնակից (WAME) (Վիրջինիա)
xxxxxxxxxxxxxxx  


Ակադեմիկոս Վ.Պ. Հակոբյանը հրավիրվել և գիտական զեկուցումներով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում կազմակերպված գիտաժողովներին:

Վ.Պ. Հակոբյանի պատրաստած գիտության թեկնածուների և դոկտորների թիվը

Ակադ. Վ.Պ. Հակոբյանի ղեկավարությամբ պաշտպանված են  7 դոկտորական և 18 թեկնածուական թեզեր: