Ուրոլոգիա / Բժշկի անհատական էջ

Արթուր Գրաբսկի

Արթուր Գրաբսկի

Ուրոլոգիական բաժանմունքի վարիչ / ուրոլոգ / բ.գ. / դոկտոր
+374 10 24 24 83

Կրթությունը

 

1990 թվականին ընդունվել և 1996 թվականին գերազանցությամբ ավարտել է (Մխիթար Հերացու անունով անվանական կրթաթոշակով) Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանը 

1996-1999 թ․թ․ սովորել և ավարտել է ՀՀ ԱՆ ԱԱԻ  ռեզիդենտուրան ուրոլոգիա մասնագիտությամբ:

 2003 թվականին պաշտպանել է «Միզածորանների քարերի հեռահար քարափշրում» թեմայով բժշկական գիտությունների թեկնածուական թեզը:

 2021 թվականին պաշտպանել է «Հեռահար քարափշրում. Միզաքարային հիվանդության բուժման բժշկա-տեխնոլոգիական նորամուծություններ եվ արդյունավետ կառավարում»

 թեմայով բժշկական գիտությունների դոկտորական թեզը:

 

Մասնագիտական կրթություն է նաև անցել Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջատար ուրոլոգիական կլինիկաներում: 

 

Մասնագիտական գործունեություն:

1999-2002 թթ. - ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի ուրոլոգիայի ամբիոնի ավագ լաբորանտ:

2002 – 2004 թթ. - ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի ուրոլոգիայի ամբիոնի ասիստենտ և ուսումնական մասի վարիչ: 

2004 – 2011 թթ. – ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի ուրոլոգիայի ամբիոնի դոցենտ․ 

2004 թ.-ից առ այսօր - «ԻԶՄԻՐԼՅԱՆ» ԲԿ ուրոլոգիական կլինիկայի ղեկավար: 

2005 թ-ից առ այսօր - Մ.Հերացու անվան ԵՊԲՀ-ի ուրոլոգիայի եւ անդրոլոգիայի ամբիոնի դոցենտ: 

2017 թ-ից առ այսօր - ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ուրոլոգ - խորհրդատու 

 

Գործունեության հիմնական բնագավառներն են․ ընդհանուր եւ էնդոսկոպիկ ուրոլոգիան,  նվազագույն վնասարարությամբ եւ բարձր տեխնոլոգիաներով, վիրաբուժական  մեթոդներով ուրոլոգիական հիվանդությունների բուժումը, մասնավորապես՝ միզաքարային հիվանդության, նորագոյացությունների և բազմաթիվ ուրոլոգիական բարդությունների և զարգացման արատների:

 

Միջազգային կլինիկական վերապատրաստումներ:

1998 թ. Վարշավայի բժշկական համալսարան, Լեհաստան

2000 թ․ Մանհայմի  համալսարանական կլինիկա, Գերմանիա

2004 թ․ Լոնդոնի Ուռոլոգիայի  եւ նեֆրոլոգիայի ինստիտուտ, Մեծ Բրիտանիա

2010 թ. St. Joseph Hospital  Օրանժ, Կալիֆորնիա, ԱՄՆ 

2013 թ. La  Veta Surgical Hospital, Օրանժ, Կալիֆորնիա, ԱՄՆ.

2015 թ. Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի ԿԿԲ-ում լապարոսկոպիկ ուրոլոգիայի մասնագիտական վերապատրաստում:

2016 թ. «Վ․Ա․Ալմազով» ազգային գիտա-բժշկական հետազոտությունների կենտրոնի ռոբոտիկ ուրոլոգիայի գծով մասնագիտական վերապատրաստում:

 

Անդամակցություն:

1998 թվականից - Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի ակտիվ անդամ:

1999 թ-ից - Հայաստանի ուրոլոգիական ասոցիացիայի  ակտիվ անդամ:

2001 թ-ից  - Էնդոուրոլոգիական միության ակտիվ անդամ:

2003 թ-ից - Լեհաստանի ուրոլոգիական ասոցիացիայի անդամ։

2005 թ-ից - Հայաստանի բժշկական ասոցիացիայի անդամ: 

2009 թ.-ից – «Կենտրոնական Եվրոպական ուրոլոգիական հանդեսի» խմբագրական խորհրդի անդամ:

2009 թ-ից - Ամերիկյան ուրոլոգիական ասոցիացիայի արտասահմանյան անդամ:

2011-2013 թթ. - Հայաստանի ուրոլոգիական ասոցիացիայի փոխնախագահ

2012 թ-ից  Միջազգային ուրոլոգիական ընկերության ակտիվ անդամ: 

2013-2017 թթ. - Հայաստանի ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ:

2017թ-ից - Վրաստանի ուռուցքաբանական ասոցիացիայի պատվավոր անդամ:

 

Մասնակցել և հանդես է եկել միջազգային ուրոլոգիական ֆորումներում՝ Իսպանիայում, Վրաստանում, Լեհաստանում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Իռլանդիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Իտալիայում, Հոլանդիայում եւ Շվեդիայում: 

 

Պարգևատրվել է  ՀՀ ԱՆ պատվոգիր 2015թ․, ՀՀ ՊՆ «Ծովակալ Իսակով» մեդալով 2017 թ․

 

Հրատարակել է ավելի քան 70 գիտական աշխատություններ:

 

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն  լեզուներին ազատ, ինչպես նաև վրացերենով ու գերմաներենով կարող է հաղորդակցվել։ 

 

Բաժանմունքի աշխատակիցները

Արամ Վարդանյան

Արամ Վարդանյան

ուրոլոգ
Մանրամասն
Գոռ Ավանեսյան

Գոռ Ավանեսյան

ուրոլոգ
Մանրամասն
Արթուր Քոչարյան

Արթուր Քոչարյան

ուրոլոգ
Մանրամասն