Ուրոլոգիա / Բժշկի անհատական էջ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ |
|
1990-1996 | Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան (Մ.Հերացու անվանական կրթաթոշակով) |
1996-1999 | ՀՀ Առողջապահության նախարարության Առողջապահության Ազգային ինստիտուտի ուրոլոգիայի ամբիոնի ռեզիդենտուրա |
1998 առ այսօր |
Բազմիցս վերապատրաստվել է Լեհաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի առաջատար ուրոլոգիական կլինիկաներում |
ԳՈՐԾՆԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ և ՈւՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ |
|
1994-1996 | Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի "Ապագա վիրաբույժների դպրոցի" սան և նույն ինստիտուտի կրծքային վիրաբուժության բաժնի բուժակ |
1996-2004 | ՀՀ ԱՆ Առողջապահության Ազգային ինստիտուտի ուրոլոգիայի ամբիոնի ռեզիդենտ, ավագ լաբորանտ, ասիստենտ |
2003 | Պաշտպանել է «Միզածորանի քարերի հեռահար քարափշրում» թեմայով բժշկական գիտությունների թեկնածուական թեզը |
2004-2011 | ՀՀ ԱՆ Առողջապահության Ազգային ինստիտուտի ուրոլոգիայի ամբիոնի դոցենտ |
2004 առ այսօր | «Սուրբ Ներսես Մեծ» բժշկական կենտրոնի (2013 թվականից «Իզմիրլյան» ԲԿ) ուրոլոգիական կլինիկայի ղեկավար |
2005 առ այսօր |
Մ.Հերացու անվան ԵՊԲՀ Ուրոլոգիայի ամբիոնի դոցենտ |
2005.12 | Աշխատում է «Հեռահար քարափշրմամբ՝ միզաքարային հիվանդության համալիր բուժումը. բժշկական եւ տեխնոլոգիական նորարարություններ եւ թերապեւտիկ հնարավորություններ» թեմայով դոկտորական թեզի վրա |
ՊՐԱԿՏԻԿ ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅԱՆ ՀՒՄՆԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐ |
|
Ընդհանուր և էնդոսկոպիկ ուրոլոգիա | |
Նվազագույն տրավմատիկ մեթոդներով միզաքարային և ուրոլոգիական հիվանդությունների բուժում | |
Բուժման նորարարական և բարձր տեխնոլոգիաները ուրոլոգիայում | |
ՆՈՐԱՐԱՐՈւԹՅՈւՆՆԵՐ |
|
2005 | Հայաստանի Հանրապետությունում ներդրել է առանց անզգայնացման հեռահար քարափշրումը |
2005 | Հայաստանի Հանրապետությունում ուրոլոգիական պրակտիկայում ներդրել է գերձայնային հետազոտության հսկողությամբ՝ շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիայի մեթոդը |
2010 | Հայաստանի Հանրապետությունում ներդրել Հոլմիումական լազերի օգտագործմամբ միզային քարերի հպումային քարափշրումը |
2012 | Հայաստանի Հանրապետությունում ներդրել Թուլիումական լազերի օգտագործմամբ երիկամների եւ շագանակագեղձի հիվանդությունների բուժման մեթոդը |
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ |
|
1998 |
Հայաստանի Հանրապետությունում անցկացված բոլոր ուրոլոգիական ֆորումների հանձնաժողովների անդամ |
1998 | Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի ակտիվ անդամ |
1999 | Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի դպրոցի ակտիվ անդամ եւ համանախագահ |
2001 | Էնդոուրոլոգիական ընկերակցության ակտիվ անդամ |
2002 | Եվրոպական ուրոլոգիական տեսա-արտացոլման (վիզուալիզացիա) ընկերակցության ՀՈՒԱ-ի ներկայացուցիչ |
2003 | Լեհաստանի ուրոլոգիական ասոցիացիայի թղթակից անդամ |
2005 | Հայկական բժշկական ասոցիացիայի անդամ |
2009 | Կենտրոնական Եվրոպական ուրոլոգիական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ |
2009 | Ամերիկյան ուրոլոգիական ասոցիացիայի արտասահմանյան անդամ |
2011 | Հայաստանի ուրոլոգիական ասոցիացիայի փոխնախագահ |
2013-2017 |
Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ |
Բազմիցս ելույթներ է ունեցել գիտական զեկույցներով և գիտա-հետազոտական աշխատանքների տվյալների մասին հաղորդումներով, վարել է սեկցիոն նիստեր եւ մասնակցել գիտական բանավեճերին համաշխարհային ուրոլոգիական կոնգրեսներում եւ միջազգային ուրոլոգիական ֆորումներում՝ Իսպանիայում, Վրաստանում, Լեհաստանում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Իռլանդիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Ռուսաստանում, Իտալիայում, Նիդեռլանդներում, Շվեդիայում եւ ԱՄՆ-ում |
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
|
Ունի 40 հրատարակված աշխատություններ | |
ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈւԹՅՈւՆ |
|
Հայերեն, ռուսերեն, անգլերեն, վրացերեն, գերմաներեն |