Անոթային վիրաբուժություն

 

Իզմիրլյան ԲԿ, Անոթային վիրաբուժության բաժանմունք

 

Անոթային վիրաբուժության բաժանմունքն ունի 3 տարվա պատմություն՝ անոթային բաժանմունքի հետ կապված ավանդույթներով, որոնք մինչ մեր այս բաժանմունքի ձևավորվելը չկային: Ինչպես ցանկացած վիրաբուժական բաժանմունք, մեր բաժանմունքը ևս առաջնորդվում է բնակչությանը հնարավորինս ժամանակակից  և արդյունավետ միջոցներ առաջարկելու սկզբունքով: Ընդ որում, դրանք իրենց մեջ ներառում են ինչպես երակային, այնպես էլ զարկերակային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների բուժումը:

 

Տեխնիկական հագեցվածությունը
Բաժանմունքի տեխնիկական հագեցվածությունը բավականին նորագույն է, ապահովված է բուժման և հետազոտման համար անհրաժեշտ ժամանակակից բոլոր մեթոդներով և սարքավորումներով:

 

Ծառայությունները
Անոթային մասնագիտության մեջ հիվանդությունների հստակ խմբային պատկերացում չկա: Պատճառն այն է, որ անոթներն ամենուր են, և անոթաբանը գործ ունի բոլոր օրգան-համակարգերի որոշակի ախտաբանությունների հետ: Մենք զբաղվում ենք ինչպես վիրաբուժական, այնպես էլ որոշակի թերապևտիկ գործունեությամբ, երակային , զարկերակային և ավշային համակարգի հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ (կոնսերվատիվ և վիրաբուժական եղանակներով): Բաժանմունքում սպասարկվում են և՛ մեծահասակները, և՛ երեխաները:

 

Վիրահատված հիվանդների վերականգնողական շրջանի կազմակերպումը

Գոյություն ունեն վերականգնողական շրջանի համար նախատեսված ծառայություններ, որոնք հիմնականում զարկերակային համակարգի վիրահատություններից հետո են անհրաժեշտ: Իսկ երակային ախտաբանության՝ վարիկոզի կապակցությամբ իրականացված վիրահատությունից հետո հիվանդները ՝ համպատասխան ցուցումներով հաջորդ օրը դուրս են գրվում և վերականգնողական շրջանն անցնում են տանը` հսկողության տակ:

 
Նոր մեթոդների ներդրումը բաժանմունքում
Նոր իրականացվող վիրահատություններից կարելի է նշել ռադիոհաճախային աբլացիան ստորին վերջույթների վարիկոզ հիվանդությունների ժամանակ: Այդ ասպարեզում մեր բաժանմունքը «պիոներ» է:

 

Անձնակազմը
Բաժանմունքի անձնակազմը բաղկացած է 2 վիրաբույժից, որոնք բժշկական գիտությունների թեկնածուներ են և 1 կոնսուլտանտից:

 

Վերապատրաստումները և կոնֆերանսներին` մասնակցությունը
Բժիշկների վերապատրաստումներն իրականացվում են արտասահմանում, բացի այդ մասնակցում ենք անոթային վիրաբույժների եվրոպական ասոցիացիայի ամենամյա կոնֆերանսներին:


Գիտական գործունեությունը
Քանի որ բաժանմունքը ԵՊԲՀ բազա է, կատարվող գիտական աշխատանքներն ուղղված են ինչպես մեր ամենօրյա աշխատանքային փորձը հավաքելուն, վերլուծելուն և այն փոխանցելու հարցերին, այնպես էլ այլ բուժհիմնարկների հետ համագործակցության հարցերին:


Գործընկերները 
Բաժանմունքը համագործակցում է բազմաթիվ հիվանդանոցների բաժանմունքների հետ: Հաճախ անհրաժեշտ է լինում ինչպես մեր օգնությունը նրանց, այնպես էլ՝ նրանցը մեզ:

 

Գնային քաղաքականությունը
Բաժանմունքում, թերևս, ամենամատչելի գնացուցակն է, հատկապես առավել հաճախ հանդիպող հիվանդությունների դեպքում: Մեկ ոտքի վարիկոզ հիվանդության վիրահատական բուժումը կազմում է 250 հազար դրամ, երկու ոտքինը՝ 420 հազար դրամ, մեծ անոթների՝ որովայնային աորտայի անևրիզմայի կամ Լևիշի համախտանիշի ժաանակ կատարվող վիրահատությունները 750 հազար դրամ են՝ առանց պրոթեզի արժեքի:

 

Անոթային վիրաբուժության բաժանմունք, հեռ.՝ +374 10 24 04 86

Մասնագետները

Վարդան Ոսկանյան

Վարդան Ոսկանյան

անոթային վիրաբույժ
Մանրամասն
Գալուստ Բարաղամյան

Գալուստ Բարաղամյան

անոթային վիրաբույժ
Մանրամասն
Սերոբ Անանիկյան

Սերոբ Անանիկյան

անոթային վիրաբույժ
Մանրամասն