Անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա

«Իզմիրլյան» բժշկական կենտրոն. Անէսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիաԱնեսթեզիոլոգիայի, վերակենդանացման և վիրահատարանային բաժանմունքը հիմնվել է 1982թ.: Ներկայումս բաժանմունքն իր գործունեությունն իրականացնում է 7 վիրահատարաններում՝ ինտենսիվ թերապիայի 10 մահճակալների միջոցով:

 

Ժամանակակից անեսթեզիոլոգիական սարքավորումները թույլ են տալիս անզգայացում կատարել վիրաբուժական բաժանմունքների բոլոր չափանիշներին համապատասխան: Այստեղ կատարվում են ընդհանուր, ռեգիոնար և տեղային անզգայացումներ տարբեր տարիքային խմբերի համար: Տարեկան կատարվում է շուրջ 3500 վիրահատություն:

 

STERAD NX վարակազերծող (ստերիլիզացիա) համակարգն արդեն կիրառվում է ‹‹Իզմիրլյան›› բժշկական կենտրոնում, որը Հայաստանում համարվում է առաջին քաղաքացիական կլինիկան:


STERRAD NX վարակազերծող համակարգը նախատեսված է վիրաբուժական և էնդոսկոպիկ գործիքների, սարքավորումների, օպտիկայի, ճկուն էնդոսկոպերի, անվտանգ, արագ, արդյունավետ վարակազերծման համար:

 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոն. Անէսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա


STERRAD NX համակարգի հիմնական բնութագիրը և հնարավորությունները.

 

  • «Իզմիրլյան» բժշկական կենտրոն. Անէսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիահամակարգը հիմնված է պերոքսիդո-պլազմային տեխնոլոգիայի վրա,
  • վարակազերծումը կատարվում է ջրածնի պերոքսիդի գոլորշու դիֆուզման ճանապարհով,
  • խցիկում պահպանելոում է ջերմաստիճանը` առավելագույնը 50 աստճանի սահմաններում:


Վարակազերծման ցիկլի տևողությունը.

 

  • ստանդարտ՝ 28 րոպե,
  • ընդլայնված՝ 38 րոպե:


«Իզմիրլյան» ԲԿ վիրահատարանի, անէսթոզիոլագիայի և վերակենդանացման բաժանմունքի աշխատանքն առավել արդյունավետ և ապահով է դարձնում նորագույն համակարգի ձեռքբերումը՝ հասցնելով արդյունավետության որակը միջազգային չափորոշիչներին համապատասխան:

 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոն. Անէսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա

 

Մասնագետները

Միքայել Էլոյան

Միքայել Էլոյան

անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
Մանրամասն
Արա Երիցյան

Արա Երիցյան

անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
Մանրամասն
Արամազդ Սահակյան

Արամազդ Սահակյան

անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
Մանրամասն