Թոքաբանություն

Թոքաբանական ծառայության և քնի լաբորատորիայի շրջանակներում բժ. Մ.Ա. Պետրոսյանն իրականացնում է հետևյալ գործողությունները.

    Թոքերի վենտիլյացիոն ֆունկցիայի որոշում (սպիրոմետրիա)
    Պուլսօքսիմետրիա
    Ռեսպիրատոր պոլիգրաֆիա՝ քնի ընթացքում շնչառական խանգարումների ախտորոշում՝ Քնի Օբստրուկտիվ Ապնօէ Համախտանիշ, Չեյն-Ստոքս շնչառություն
    CPAP տիտրացիա
    Քնի օբստրուկտիվ ապնօէ համախտանիշի, Չեյն-Ստոքս շնչառության, ճարպակալության հետևանքով առաջացած հիպովենտիլյացիայի երկարատև CPAP թերապիա
    Ոչ ինվազիվ վենտիլյացիա դրական ճնշմամբ(CPAP, BiPAP թերապիա) շնչառական անբավարարության ժամանակ, մասնավորապես՝թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության, թոքերի կարդիոգեն այտուցի, նյարդամկանային հիվանդությունների և հետվիրահատական հիպոքսիայի դեպքերում
    Շնչառական ֆունկցիայի նախավիրահատական գնահատում
    Ընդհանուր թոքաբանություն՝ թոքային հիվանդությունների ախտորոշում և բուժում՝բրոնխիալ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, ճարպակալման հետևանքով առաջացած հիպովենտիլյացիա և այլն:

 

Մասնագետները

Մարինա Պետրոսյան

Մարինա Պետրոսյան

թոքաբան
Մանրամասն