Ընդհանուր նյարդաբանության և ցավի կենտրոն

Կենտրոնը զբաղվում է ազգաբնակչությանը դասական նյարդաբանության մեջ պաշտոնապես ընդունված ախտաբանությունների բարձրակարգ մասնագիտացված բուժական և խորհրդատվական օգնության մատուցմամբ: Այս ցանկը ներառում է կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգի, գլխուղեղի և ողնուղեղի անոթային ու բորբոքային քրոնիկական հիվանդությունների, հոդերի, ողնաշարի և միջողնային սկավառակների բազմաբնույթ ախտահարումների նյարդաբանական դրսևորումների լայն ոլորտը: Հատուկ ուշադրության կենտրոնում են գտնվում ցավային համախտանիշներն իրենց բազմազանությամբ:

Մեր կենտրոնի հիմնական ուղղվածությունն է հիվանդության հիմնապատճառի դեմ պայքարը, այլ ոչ սիմպտոմատիկ բուժումը:

Կենտրոնը հագեցված է նորագույն բուժ-ախտորոշիչ սարքավորումներով, որտեղ ներգրավված են բարձրակարգ որակավորում ունեցող մասնագետներ:

Մասնագետները

Նարեկ Մկրտչյան

Նարեկ Մկրտչյան

նյարդաբան
Մանրամասն