Ուրոլոգիա

Ողջունում ենք Ձեզ «ԻԶՄԻՐԼՅԱՆ» բժշկական կենտրոնի կայքի  ուրոլոգիական կլինիկայի էջում

 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոն. Ուրոլոգիա


Պատմական ակնարկ


«Իզմիրլյան»  Բկ ուրոլոգիական կլինիկան հիմնադրվել է 2005թ. և մինչ օրս ղեկավարվում է Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ, բ.գ.թ., դոցենտ Արթուր Գրաբսկու կողմից:


2000-2002թթ. ուրոլոգիական ծառայությունները վիրաբուժական բաժանմունքի կազմում իրականացրել է Գարեգին Խաչատրյանը: 2002թ. «Սուրբ Ներսես Մեծ» գիտաբժշկական կենտրոնում կազմակերպվել է ուրոլոգիական ծառայություն, որը մինչև 2004թ. ղեկավարել է պրոֆեսոր Աշոտ Ծատուրյանը:

 
Կլինիկայում իրենց գիտաբժշկական գործունեությունն են իրականացրել բ.գ.դ., պրոֆեսոր Երվանդ Հարությունյանը և ՀՀ Առողջապահության նախարար, բ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Մուրադյանը:

 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոն. Ուրոլոգիա   «Իզմիրլյան» բժշկական կենտրոն. Ուրոլոգիա   «Իզմիրլյան» բժշկական կենտրոն. Ուրոլոգիա


«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) գիտաուսումնական բազա է, որտեղ գործում է ԵՊԲՀ ուրոլոգիայի ամբիոնը: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան իր ավելի քան 10 տարվա գիտական եւ պրակտիկ գործունեության ընթացքում բնակչությանը բարձրակարգ և որակյալ ուրոլոգիական բուժօգնության մատուցման գործում զգալի առաջընթաց է արձանագրել: Ընդլայնվել են մատուցվող բուժօգնության ծառայությունների ծավալները եւ բարելավվել է տրամադրվող բուժօգնության որակը՝ այն համապատասխանում է ժամանակակից եվրոպական չափանիշներին:

 

Ուրոլոգիական բաժանմունքում հիվանդների հետազոտությունները, ուրոլոգիական հիվանդությունների ախտորոշումն ու բուժումն ընդգրկում է ուրոլոգիական պրոֆիլի բուժօգնության ամբողջ ծավալը` լաբորատոր-գործիքային հետազոտություններ, ոչ ինվազիվ վիրաբուժական միջամտություններ, միզասեռական համակարգի արմատական և վերականգնողական վիրահատություններ:

 

 «ԻԶՄԻՐԼՅԱՆ» բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկա

 

 

   

Միզասեռական համակարգի բորբոքային հիվանդությունների ախտորոշում և բուժում.


   

Միզաքարային հիվանդության ախտորոշում և բուժում.

    հեռահար քարափշրում` իրականացվում է STORZ MEDICAL “MODULITH SLK” լիթոտրիպտորի միջոցով,
 

 

  միջմաշկային (պերկուտան, մինիպերկուտան) նեֆրոլիթոտրիպսիա. իրականացվում է KARL STORZ “CALCUSPLIT” պնևմատիկ և “STONELIGHT” լազերային լիթոտրիպտորների միջոցով, օգտագործվում են նաև RICHARD WOLF ընկերության գործիքներ,
 

 

 

ուրեթերոռենոսկոպիա, ֆիբրոուրեթերոռենոսկոպիա, վերընթաց ներերիկամային վիրահատություններ. իրականացվում են KARL STORZ “CALCUSPLIT” պնևմատիկ և “STONELIGHT” լազերային կոնտակտային լիթոտրիպտորների միջոցով:

STORZ MEDICAL “MODULITH SLK” լիթոտրիպտոր


   

Շագանակագեղձի հիվանդությունների ախտորոշում և բուժում.

    շագանակագեղձի տրանսռեկտալ բիոփսիա` տրանսռեկտալ սոնոգրաֆիայի հսկողությամբ,
    շագանակագեղձի տրանսուրեթրալ մասնահատում (մոնո- և բիպոլյար),
    միջմիզապարկային և հետցայլային ադենոմէկտոմիա,
 

 

 

ռադիկալ պրոստատէկտոմիա:

 

    “REVOLIX” լազերով վիրահատություններ.
 

  շագանակագեղձի մասնահատում, վապորիզացիա, էնուկլեացիա,
 

 

 

միզապարկի, վերին և ստորին միզուղիների լազերային վիրահատություններ. ստրիկտուրաներ, նորագոյացություններ:

 

 

 

 

   

Ուրոլոգիական լապարոսկոպիկ վիրահատություններ.

երիկամի հեռացում, կիստէկտոմիա, երիկամի մասնահատում, պիելոլիթոտոմիա, ավազան-միզածորանային սեգմենտի պլաստիկա և այլն:

 

    Միզապարկի նորագոյացությունների ախտորոշում և բուժում.
 

  միզապարկի նորագոյացությունների տրանսուրեթրալ ռեզեկցիա, ներմիզապարկային իմունոթերապիա և քիմիաթերապիա,
 

  արմատական ցիստէկտոմիա` աղիքային ռեզերվուարի ձևավորմամբ,
 

 

 

աուգմենտացիոն ցիստոպլաստիկա:

 

    Սթրեսային անմիզապահության ախտորոշում և բուժում.
 

  սլինգային վիրահատություններ (TVT, TOT),
 

 

 

բաց վիրահատություններ:

 

 

    Տղամարդու սեռական օրգանների վերականգնողական և պրոթեզավորման վիրահատություններ, սերմնալարի երակների սկլերոթերապիա, միզուկի տարածուն ստրիկտուրաների դեպքում` աուտոպլաստիկ վիրահատություններ:


Ներկայում ուրոլոգիական կլինիկան հագեցած է առաջատար արտադրողների առավել առաջադեմ բժշկական ախտորոշիչ և բուժական սարքավորումներով, այդ թվում.

 

KARL STORZ “CALCUSPLIT” պնևմատիկ և  “STONELIGHT” լազերային լիթոտրիպտորներ   KARL STORZ լապարոսկոպիկ հավաքածու   Ուրոֆլոումետր Mediwatch
   

 

KARL STORZ ֆիբրո-ուրեթերոռենոսկոպ   “REVOLIX” լազեր   KARL STORZ նեֆրոսկոպ
   


Ուրոլոգիական կլինիկայում աշխատում են բարձրակարգ մասնագետներ և միջին օղակի աշխատակիցներ, որոնցից շատերն ունեն միջազգային մակարդակի գործնական աշխատանքային փորձ:


Ուրոլոգիական կլինիկայում են աշխատում ուրոլոգներ Հակոբ Ենոքյանը, Համլետ Դվոյանը, Գոռ Ավանեսյանը, բ.գ.թ. Շահեն Դանիելյանը, բ.գ.թ. Հարություն Զուռնաչյանը, Արամ Վարդանյանը, Իրինա Շինդյանը և Ռուզաննա Աղաջանյանը:


Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ ուրոլոգիայի ամբիոնը գործում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայում՝ ուրոլոգիական կլինիկայի ղեկավար, բ.գ.թ դոցենտ Ա.Մ. Գրաբսկու անմիջական ղեկավարությամբ: Կլինիկայում երիտասարդ բժիշկ-ուրոլոգները ստանում են շարունակական մասնագիտական կրթություն և բարձր տեխնոլոգիաներով նորագույն մեթոդների կիրառմամբ կլինիկական փորձի հիման վրա հարստացնում իրենց գիտելիքները:


Համապատասխան տեխնիկական հագեցվածություն ունեցող դասասենյակում իրականացվում են դասավանդման աշխատանքները, ուսանողները ստանում են տեսական գիտելիքներ և, օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներով հաղորդակցման միջոցները, մանրամասն ներկայացվում են ուրոլոգիական արդի խնդիրներն ու  առաջարկվում դրանց ժամանակակից լուծումները: Անհրաժեշտության դեպքում դրանք ցուցադրվում են հիվանդներին գործնական բժշկական օգնություն ցուցաբերելու ժամանակ:

 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոն. Ուրոլոգիա   «Իզմիրլյան» բժշկական կենտրոն. Ուրոլոգիա


Հիմնական առաջնահերթությունը, ինչով ուղղորդվում է կենտրոնի ղեկավարությունը, ուրոլոգիական կլինիկայի աշխատակիցների կողմից` հստակ ցուցումներով, բարձորակ և նվազագույն վնասումներով, հնարավորինս անվտանգ բուժօգնության տրամադրումն է:


Մենք հուսով ենք, որ կայքում տեղադրված տեղեկություններն օգտակար կլինեն ուրոլոգիական ծառայություններից օգտվողների, գործող բժիշկների և այլ բժշկական հաստատությունների համար:


Մենք պատրաստ ենք փոխշահավետ համագործակցությանն ուղղված նոր բուժական և ախտորոշիչ տեխնոլոգիաների ներդրմամբ՝ բնակչության բժշկական սպասարկման որակի բարելավմանը:

«Իզմիրլյան» ԲԿ ուրոլոգիական կլինիկան համագործակցում է հանրապետության բոլոր կլինիկաների, Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, ԱՄՆ-ի հայտնի ուրոլոգիական կլինիկաների և բարերար Կարո Դերձակյանի կլինիկայի հետ:
  
Իրավական կարգավիճակը. փակ բաժնետիրական ընկերություն
Գործունեությունը. մասնագիտացված բուժօգնության ցուցաբերում
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության լիցենզիա. առկա է
Իրավաբանական հասցե. Ահարոնյան փող., 6, 0014, Երևան, Հայաստան

Հարգանքով`

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկա

Մասնագետները

Արթուր Գրաբսկի

Արթուր Գրաբսկի

ուրոլոգ
Մանրամասն
Արամ Վարդանյան

Արամ Վարդանյան

ուրոլոգ
Մանրամասն
Գոռ Ավանեսյան

Գոռ Ավանեսյան

ուրոլոգ
Մանրամասն