Կոնսուլտացիոն-ախտորոշիչ բաժանմունք
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը կահավորված է եվրոպական չափանիշներին համապատասխան նորագույն սարքավորումներով: Կենտրոնում իրականացվում է լայնածավալ բժշկական գործունեություն՝ բազմապրոֆիլ որակյալ բժշկական ծառայություններ/ախտորոշում, կանխարգելում, բուժում, վիրահատական միջամտություններ: Բուժկենտրոնում աշխատում են հմուտ և փորձառու մասնագետներ, որոնք որակյալ ծառայություն են մատուցում ՀՀ ողջ ազգաբնակչությանը:
![]() |
![]() |
Կենտրոնի խորհրդատվական-ախտորոշիչ բաժանմունքը ներկայացնում է հետևյալ բուժծառայությունները.
![]() |
ուլտրաձայնային ախտորոշում, | ||
![]() |
էնդոսկոպիա, | ||
![]() |
ԷՍԳ, | ||
![]() |
պաթոհիստոլոգիա, | ||
![]() |
բակ.լաբորատորիա, | ||
![]() |
թերապևտիկ ծառայություն. գաստրոէնտերոլոգիա, նյարդաբանություն, թոքաբանություն, էնդոկրինոլոգիա, սրտաբանություն, ֆիզիոթերապիա, մաշկավեներոլոգիա, հոգեբանություն, ատամնաբույժ, քիմիոթերապևտ: |
Իզմիրլյան ԲԿ սրտաբանական ծառայության շրջանակներում կատարվում է ախտորոշում և բուժում.
![]() |
Սրտի իշեմիկ հիվանդության | ||
![]() |
Ռիթմի և հաղորդակչականության խանգարումների | ||
![]() |
Բնածին և ձեռքբերովի արատների | ||
![]() |
Քրոնիկական սրտային անբավարարության | ||
![]() |
Զարկերակային հիպերտենզիայի | ||
![]() |
Կարդիոմիոպաթիաների |
Կարդիո-ախտորոշումը ներառում է իր մեջ լայնածավալ լաբորատոր և ոչ ինվազիվ գործիքային հետազոտություններ, այն է՝ էլեկտրասրտագրություն, էխոսրտագրություն, Հոլթեր-մոնիտորինգ, ծանրաբեռնվածության թեստ:
Սիրտ-անոթային պաթոլոգիայով հիվանդների մոտ սրտային ռիսկի նախավիրահատական գնահատում և բուժում տարբեր աստիճանի բարդության վիրաբուժական միջամտություններից առաջ, ինչը թույլ է տալիս ընտրել անզգայացման օպտիմալ տարբերակ և զգալիորեն նվազեցնել շուրջվիրահատական սրտային բարդությունների հավանականությունը մեր կենտրոնում:
Հիվանդների բուժումը կազմակերպվում է ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար պայմաններում:
Գաստրոէնտերոլոգիական ծառայությունն իրականացնում է կերակրափողի, ստամոքսի, 12-մատյա աղու, լյարդի, լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի և աղիների հիվանդությունների բուժում: Մասնավորապես առկա է մեծ փորձ խոցային կոլիտի, Կրոնի հիվանդության, իշեմիկ կոլիտը և դիվերտիկուլյան հիվանդության բուժման ասպարեզում:
Կոնսուլտացիոն-ախտորոշիչ բաժանմունք, հեռ.՝ +374 10 24 20 24