Հարց բժշկին

Marine Tadevosyan 13.11.2019
Barev dez mez der hivandanoc en xorhurd tvel skesurs daynalari vra poqr polipe ihay ekel ev menq cankanumenq heracnel ev uzumem imanal der hivandanocum hnaravora.
Վահագն Ղալաչյան 13.11.2019
Բարև Ձեզ կասեք ում հետ կարող եմ խոսել նախնական ուռոլոգիական հարցերով
Աննա Թովմասյան 30.10.2019
Հարգելի բժիշկ, հունվարին կլրանա աղջկաս 16 տարին: Փորի ու կրծքերի հատվածում նկատելի են համեմատաբար մուգ գունավորում ունեցող մազեր, ինչի հետ դա կարող է կապված լինել, նշեմ, որ դաշտանը դեռ չի սկսվել: Կանխավ շներհակալություն:
Ռաֆայել Հակոբյան 26.10.2019
Բարև Ձեզ։ Հարգելի բժիշկ կրծքավանդակիս շրջանում ունենում եմ ցավեր, ինչի հետևանք դա կարող է լինել․ Ծխելուց հետո ամեն ինչ անցնում է կամաց կամաց։ Շնորհակալություն
Ռաֆայել Հակոբյան 26.10.2019
Բարև Ձեզ։ Հարգելի բժիշկ կրծքավանդակիս շրջանում ունենում եմ ցավեր, ինչի հետևանք դա կարող է լինել․ Ծխելը թողնելուց հետո ամեն ինչ անցնում է կամաց կամաց։ Շնորհակալություն
Նարինե Հակոբյան 21.10.2019
Բարև Ձեզ , վերջին շրջանում գանգատվում եմ լսողությունից։ Ականջին հասնող ձայնը փափուկ է հնչում, տպավորություն է, որ ականջում որևէ «օտար» մարմին կա, ինչը թույլ չի տալիս նորմալ լսել։ Ի՞նչը կարող է այդ ամենի պատճառը հանդիսանալ և ում դիմել։ Հ.գ. նախապես շնորհակալություն։
Davit Davit 15.10.2019
Բարև ձեզ: Եթե մեզի խտությունը նորմայից 3-ով ավել է, դա լուրջ խնդիր է?
Հայկ 12.10.2019
Բարև ձեզ,մի հարց,ուրեմն անդամիս գլխիկի կաշվի տակ ճղվել է ու քորվում է,քանի օր է չի լավանում,ինչ կարելի է անել?
Սյուզաննա Գրիգորյան 10.10.2019
Բարև ձեզ բժիշկ ջան ամուսինս մի քանի օրէ գանգատվում է աջ ծնկան հոդացավով ռենտգեն հետազոտության եզրակացության պատասխաններով մեզ ասեցին որ աջ ծնկան համատեղ սինովիտ և երկկողմանի գոնարտրոզի նշաններ ։մեզ կասեք մենք որ նեղ մասնագետի կարիքն ունենք
Anahit Asatryan 07.10.2019
Բարի օր Мениск -ի վնասվածքի դեպքում (սեղմված կամ ճզմված) ինչպիսի բուժօգնություն է ցուցաբերվում?
Լիլիթ Մանուկյան 30.09.2019
Հարգելի բժիշկ խնդրումեմ պատասխանեք հարցիս ։Ես 18 տարեկան եմ դաշտանային ցիկլս խախտված է ուշանում է հաճախ ,երբ հիվանդանում եմ ցավեր եմ ունենում ուժեղ և ջերմությունս բարձրանում է մինչև 38 ։Հնարավոր է ունենամ բորբոքային մաս և դրա հետեվանք լինի
Աննա 27.09.2019
Բարև ձեզ,ես 18տարեկան եմ ,աջ կուրծքս չափերով ավելի մեծ է եկարծես ուռածություն լինի,ինչի հետևանք է դա? Հնարավոր է ինչվոր վտանգ?
Заруи Барсегян 15.09.2019
Здравствуйте. Скажите, пожалуйста, можно ли пенсионеру в Вашей клинике произвести эндопротезирование коленного сустава при поддержке госуарственного финансирования? И как это можно оформить? С уважением.
Անի 13.09.2019
Բարև Ձեզ,ես շուտով կլինեմ 16 տարեկան։Իմ կրծքավանդակի ոսկրերի ներքևի մասը (փորի մասում) տարբեր չափերի են։Մի կողմը ունի ուռած կլորացած տեսք, իսկ մյուսը սովորական է։ Խնդրում եմ պատասխանեք թե ինչումն է խնդիրը, վտանգավոր է դա?ԵՒ բուժման կարիք կա??
Արման Ալավերդյան 09.09.2019
Բարև Ձեզ, Ունեմ 2-րդ կարգի ֆիմոզ, կցանկանայի իմանալ երբ կարելի է նշանակել կոնսուլտացիա թլպատման վիրահատության համար (եթե ոչ վիրահատական մեթոդ չկա)։ Շնորհակալություն։
«Իզմիրլյան» ԲԿ ադմինիստրացիա 03.09.2019
Հարգելի Անահիտ «Իզմիրլյան» ԲԿ-ում ակնաբուժական ծառայություն չկա, խորհուրդ կտանք դիմել մասնագիտացված կենտրոն:
«Իզմիրլյան» ԲԿ ադմինիստրացիա 03.09.2019
Հարգելի Արփինե խորհուրդ կտանք դիմել «Իզմիրլյան» ԲԿ-ի ընդունարան (հեռ. 010-24-20-24) և ստանալ մասնագետի խորհրդատվության ժամ:
«Իզմիրլյան» ԲԿ ադմինիստրացիա 03.09.2019
Հարգելի Հասմիկ կարող եք դիմել գաստրոէնտերոլոգի կամ կոլոպրոկտոլոգիայի խորհրդատվությանը զանգահարելով «Իզմիրլյան» ԲԿ-ի ընդունարան հեռ. 010-24-20-24:
«Իզմիրլյան» ԲԿ ադմինիստրացիա 03.09.2019
Հարգելի Ժաննա Ձեզ ենք տրամադրում «Իզմիրլյան» ԲԿ-ի ընդունարանի հեռախոսահամարը 010-24-20-24, սիրով կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին :
«Իզմիրլյան» ԲԿ ադմինիստրացիա 03.09.2019
Հարգելի Ասյան դիմեք «Իզմիրլյան» ԲԿ-ի ընդունարան, որտեղ կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին: Հեռ. (010)- 24-20-24:
«Իզմիրլյան» ԲԿ ադմինիստրացիա 03.09.2019
Հարգելի Արթուր Ձեզ խորհուրդ կտանք դիմել մասնագիտական խորհրդատվության զանգահարելով «Իզմիրլյան» -ԲԿ-ի ընդունարան ՝ հեռ. (010)24-20-24:
«Իզմիրլյան» ԲԿ ադմինիստրացիա 03.09.2019
Հարգելի Անի խորհուրդ կտանք դիմել գաստրոէնտերոլոգի խորհրդատվությանը և միայն բժշկի ցուցումով օգտագործել եզան լեզուն:
«Իզմիրլյան» ԲԿ ադմինիստրացիա 03.09.2019
Հարգելի Քրիստ դիմեք Նյարդաբանի խորհրդատվությանը:
«Իզմիրլյան» ԲԿ ադմինիստրացիա 03.09.2019
Հարգելի Լեռնուհի խնդրում ենք զանգահարել «Իզմիրլյան» ԲԿ-ի ընդունարան, սիրով կպատասխանեն Ձեր հարցերին հեռ. 010-24-20-24
Անահիտ Գարգրցյան 15.08.2019
Բարև Ձեզ, ես դիմել եմ բժշկի աչքիս վրա սպիտակ փառի առկայության պատճառով, ինձ հետազոտել են և ասել որ պետք է ներարկում կատարեն աչքի մեջ (բորբոքային պրոցեսների պատճառով)։ Դեղը, որը պետք է ներարկեն կոչվում է Դիպրոսպան, խնդրում եմ ասեք արդյո՞ք վտանգավոր չէ աչքի ներարլումը։
Arpine Hambaryan 15.08.2019
Barev dzez yes stugvel em yev indz asel en vor yes unem nor sksvov grija yev rengeni mijocov parzel en vor unem gotkayin voxeri degenerativ distrofik popoxutyun aravelapes storin gotkayin voxeri diskozib sobixondryal skrelozi arkayutyamb kaseq yes inch karox em anel yev inch bartutyuner ka dranic
Հասմիկ 13.08.2019
BAREV DZES 2 ORE UNEM PORLUCUTYUN U JERMUTYUN INCH KAROX EM ANEL?
Ժաննա Սարգսյան 11.08.2019
Բարև ձեզ, ես 18 տարեկան եմ 1 տարեկանում ձեռքս այրվել է հիմա կա մեծ սպի ցանկանում եմ պլաստիկ վիրահատություն դա հնարավոր է ? Իսկ եթե հնարավոր է արժեքը կասեք Ես գտնվում եմ ՌԴ -ում ու ցանկանում եմ Հայաստանում կատարել վիրահատությունը սպասում եմ ձեր արձագանքին
Asya Avanesyan 07.07.2019
Barev dzez, harcs uxxum em plastik vitabuyjnerin, shetunqis hatvacum mi poqr curutyun em nkatum, xoselis berans crvum e , cankanum em texekanal bjshkakan mijamtuyamb hnaravor e ayn uxxel ardyoq. Kanxav shnorhakaluyun
Արթուր Մարտիրոսյան 27.06.2019
Բարև ձեզ բժիշկ ջան, մի հարց եմ ուզում տալ։ Իմ մոտ կա պոչուկի կիստա (киста копчика)։ Թարախակալված վիճակում էր, կտրվածքի անելուց ու թարախը մաքրելուց հետո մեկ ամիս անց կրկին թարախակալվեց ու կրկին կտրվածքով մաքրեցին։ Անհրաժեշտ է' վիրահատություն։ ՈՒզում եմ իմանալ ինչ հետևանքներ կլինի վիրահատությունը 2-3 ամիս հետաձգելու դեպքում։ Շնորհակալություն։
Ani Vardanyan 25.06.2019
Բարև Ձեզ:Լսել եմ,որ եզան լեզուն շատ օգտակար է ստամոքտի համար:Ունեցել եմ գաստրիտ,ստացել եմ բուժում,բայց հիմա երբեն ցավեր եմ ունենում,խորհորդ են տվել թարմ եզան լեզու ուտել,կարելի՞ է,թե հնարավոր է բացասական ազդեցություն ունենա:
Qrist grigoryan 19.06.2019
Barev dzez kaseq xndrum em glxum xshocn inchi hetevanqe es 25 tarekan em
Լեռնուհի Ղուկասյան 17.06.2019
Բարև ձեզ հարգելի Բժիշկ (ուհի) իմ մոտ ախտորոշել են մաշկային Жибера Розовая лыщай խնդրում եմ ասեք այս հիվանդությունն վտանգավոր է թե ոչ և ինչուց է առաջանում այն Շնորհակալություն
Արայիկ Աբրահամյան 16.06.2019
Barev dez hargeli bjishk es unecel em amraki kotrvacq u 5tari hartak@ chem hanel.hnaravora hartak@chaneluc organimum aryan xtutyun@ barcrana
Alisa Shahinyan 14.06.2019
Barev dez hargeli bjishk im mot axiqayin hivandutyun e colitis ulserosa e kochvum xronikakan e .uzum em imanam edpes deerov petq e sharunakvi te bujum ka dra dem.shnorhakalutyun
Ալեքս 08.06.2019
Բարև Ձեզ։ Ես տառապում եմ ամաչկոտ միզապարկի սինդրոմով (Paruresis,shy bladder, Парурез) ։ Կխնդրեյի ասել Հայաստանում որտե՞ղ և ինչպե՞ս կարող եմ բուժվել։ Շնորհակալություն։
Անահիտ Ադամյան 04.06.2019
Հարգարժան բժիշկ հնարավոր է կինը վարակված լինի պապիլոմա վիրուսով, իսկ ամուսինը՝ ոչ։
Alik Beglaryan 26.05.2019
Barev dzes im expayrs 9 tarekan e ev chi karoxanum xosel barer e asum byac chi karoxanum xosel lselu het tesnelu het vichmi xndur chuni stugel enq ev voch voq chen karoxanum gtbel xntiry inch karacharkeq.
Сервеник азизбековна 18.05.2019
Уважаемый доктор Саак Сарибекян как можно с Вами связатся. Назначить встречу с Вашим больным Маргарита Аветисяном. Оперированная 14 января.
Մերի Կարապետյան 23.04.2019
Բարև ձեզ հարգելի բժիշկ: Ձեզ մի հարց ունեմ, որն ինձ անհանգստացնում է, խնդրում եմ, օգնեք, կամ գոնե ասեք, թե մոտավորապես ինչով կարող է պայմանավորված լինել իմ խնդիրը… 21 տարեկան եմ: Ամուսնացել եմ երկու ամիս առաջ: Առաջին 10 օրերի ընթացքում ցիստիտով եմ հիվանդացել, բայց ոչ մի ցավ չկար, միայն օրվա մեջ հաճախակի միզելու ցակություն ունեի: Դա տևեց մոտ 20 օր: Դրանից հետո մինչև օրս սեռական հարաբերության ժամանակ միզելու ցանկություն եմ ունենում, ակտից հետո միզում եմ, նույնիսկ երկրորդ ակտից հետո: Օրվա ընթացքում միզում եմ 2-4 անգամ՝ սովորականի նման: Մեզի անալիզ հանձնելուց հետո ասացին, որ ամեն ինչ կարգին է և ինձ մոտ հոգեբանական պատճառներ կարող են լինել կապված ամուսնուս հետ: Սակայն ուզում եմ նշել, որ ամուսնուս հետո սեռական հարաբերության ընթացքում չեմ լարվում: Վերջերս երբեմն նաև մռմռոց եմ զգում հեշտոցում սեռական ակտի ընթացքում, որն անցնում է միայն միզելուց հետո: Ես գիշերը և հատկապես սեռական հարաբերության ժամանակ մրսում եմ, ամուսնուս խնդրում եմ, որ ծածկի ինձ, և զգում եմ, որ ոտքերս սառում են…Ուզում եմ նաև նշել, որ կուսազրկումն ինձ մոտ եղել է դաշտանի վերջին օրը և շատ ցավոտ է եղել, հաջորդող երկու օրերի ընթացքում գրեթե նույն ուժգնությամբ ցավ եմ զգացել: Իմ խնդիրը գուցե դրանո՞վ է պայմանվորված...
Erik Xachatryan 10.04.2019
Բարև ձեզ,ես ձեզ դիմում եմ խորհուրդի համար.Ես Երևան քաղաքում ստուգվել եմ ուժեղ գլխացավերի և ողնաշարային ցավերի համար,իմ մոտ ախտորոշվել է միգրեն և երկու ճողվածք,ինձ միգրենի բուժման համար նշանակվել է դեղորայքային բուժում ավամիգրան,լիդակային,դիակարբ,միդակալմ,բայց նշանակված դեղերը չեն օգնում,ուժեղ գլխացավերը չեն վերջանում,ինձ ողնաշարի ճողվածքի բուժման համար նշանակվել է բուժման կուրս ճողվածքի չափսերը փոքրացնելու համար,բայց վախենում եմ որ նշանակած բուժման կուրսը չի օգնի.Խնդրում եմ Ձեզ ասեք ձեր հիվանդանոցում միգրենի բուժում և ողնաշարի ճողվածքի բուժում կատարվում է?,խնդրում եմ ասեք միգրենի և ճողվածքի բուժումը դեղորայքային է կատարվում թե վիրահատության միջոցով?,խնդրում եմ գրեք ինչ արժե միգրենի և ողնաշարի ճողվածքի բուժումը?
Արմեն 23.03.2019
Բարև հարգելի բժիշկ։ Ես Արմենն եմ, 22 տարեկան։ Ունեմ միզելու հետ կապված որոշակի հոգեբանական խնդիրներ, որոնք ժամանակ առ ժամանակ անհանգստացնում են ինձ։ Ինձ ոչ ծանոթ վայրերում կամ հասարակական զուգարաններում չեմ կարողանում միզել, անգամ եթե ես ամբողջովին մեկուսացված խցիկում եմ միևնույն է չեմ կարողանում միզել, եթե օրինակ կողքի խցիկում մարդ կա։ Խնդրում եմ ասեք ինչպե՞ս կարող եմ հաղթահարել այդ հոգեբանական բարդույթը, կամ միգուցե խնդիրն այդքա՞ն էլ հոգեբանական չէ։ Շնորհակալություն։
Marine 17.03.2019
Bares dzez tunks ahavor urel e ev cavum e kaseq vor masnagety piti nayi
Կարինե Բոզոյան Կարինե 21.01.2019
Բարև ձեզ իմ մոտ աղիների ահավոր փկվածությոն է, փորկապություն և լուծա աննդատ արաջանում , ինչպիսի հետազոտություն պիտի անցնեմ: ____________________________________________________________________________________________________________________ Հարգելի Կարինե, բարև Ձեզ:Նախ Ձեզ կոլոպրոկտոլոգը պետք է նշանակում անի, սկզբից թվային ռենտգեն համապատասխան կոնտրաստ նյութով, եթե չի բավարարում ՀՇ հետազոտություն և ավելի բարդ դեպքերում, նոր կնաշանակի ՄՌՏ հետազոտություն։ Միայն բժշկի ցուցոմով։
Ghazanchyan Gayane 15.01.2019
barev dzes,cheiq asi .... v malom tazu mnojestvennie teni flebolitov,, i zaklyuchenie v parvostoronni koksartroz s nachalnimi priznakami sleva... Vonc bujem yev inch xorurd ktaiq?? Nerka pahin xmum em Arthrinal,Tebantin,Nolpaza..Naxorok shnorhakalucyun.... __________________________________________________________________________________________________________________ Հարգելի Ղազանչյան Գայանե, Ձեզ անհրաժեշտ է գաստրոէնտերոլոգի խորհրդատվություն։ Կարող եք զանգահարել +374 10 24 20 24 հեռախոսահամարով։
Լեվոն Ղազարյան 22.02.2018
Բարեվ ձեզ։Արդյոք կատարում եք հաստ աղու ՄՌՏ կոլոնոսկոպիայի փոխարեն ,եվ եթե այո ՛ինչ արժի՞ ____________________________________________________________________________________________________________________ Հարգելի Լևոն Ղազարյան, բարև Ձեզ: Դուք կարող եք զանգահարել համապատասխան բաժանմունք մանրամասն տեղեկություն ստանալու համար: Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ), հեռ.՝ +374 099,098, 044 52 57 82
Իզմիրլյան ԲԿ ադմինիստրացիա 21.02.2018
Հարգելի Սյուզաննա Գաբրիելյան, բարև Ձեզ: Դուք կարող եք զանգահարել համապատասխան բաժանմունք և ուղղել Ձեր հարցը մեր մասնագետին: Օրթոպեդիա և վնասվածքաբանություն, հեռ.: +374 10 24 28 15
Իզմիրլյան ԲԿ ադմինիստրացիա 21.02.2018
Հարգելի Կիմա Կարապետյան, բարև Ձեզ: Ստորև հղումով կարող եք ծանոթանալ Էնդոսկոպիկ ծառայության գործունեության և մասնագետներին՝ http://izmirlianmedicalcenter.com/arm/department/3/ Իսկ այս հղումով կարող եք ծանոթանալ գնացուցակին http://izmirlianmedicalcenter.com/arm/pricelist
Կիմա Կարապետյան 15.02.2018
Բարև Ձեզ: Ես ցանկանում եմ իմանալ ինչ արժի կոլոնոսկոպիան /նաև անզգայնացումով/ և ովքեր են բժիշկները: Կխնդրեի մանրամասնեք: Շնորհակալություն
Սյուզաննա Գաբրիելյան 11.01.2018
Բարև Ձեզ: Մեկ տարի առաջ ունեցել եմ ոտնաթաթի կոտրվածք: Վիրահատությունից հետո բժիշկը պտուտակների մի մասը թողել է ոտքիս մեջ: Այժմ նա պտուտակների հեռացման համար ոչինչ չի ասում, թողնում է իմ ընտրությանը: Ի՞նչ խորհուրդ կտաք դուք, ո՞րն է ճիշտ՝ թողնելը, թե հեռացնելը: Շնորհակալություն:
Իզմիրլյան ԲԿ ադմինիստրացիա 03.11.2017
Հարգելի Թեհմինա, բարև Ձեզ: Ձեր բոլոր հարցերի պատասխանները Դուք կարող եք ստանալ զանգահարելով՝ Ընդհանուր նյարդաբանության և ցավի կենտրոն, նյարդաբան Նարեկ Մկրտչյան՝ +374 77 844 997
Tehmia 02.11.2017
Barev Dez inc hetaqrqir crvac skleroz hivandutyuny jarangakan e? sovorabar hivandnery qani tari en aprum ,ka dexorayq vor petq e hachax ydunen>
Իզմիրլյան ԲԿ ադմինիստրացիա 26.09.2017
Հարգելի Արթուր Մովսիսյան, բարև Ձեզ Ձեր բոլոր հարցերի պատասխանները Դուք կարող եք ստանալ զանգահարելով՝ Ուրոլոգիական բաժանմունք, հեռախոս+374 10 24 24 83
ARTUR MOVSISYAN 08.09.2017
Barev dzez xndrum eq aseq serakan tulutyan hamar inch analizneren en petq? Inch arje ev inch arje bjshki gumar@ ev naxntrum e urolog te sexsapatologi motenal?
Իզմիրլյան ԲԿ ադմինիստրացիա 05.04.2017
Հարգելի Վաղիկ Կարապետյան, բարև Ձեզ: Դուք կարող եք զանգահարել Ուրոլոգիական կլինիկա և ստանալ մասնագետի խորհրդատվությունը՝ +374 10 24 24 83 http://izmirlianmedicalcenter.com/arm/department/18/
Իզմիրլյան ԲԿ ադմինիստրացիա 05.04.2017
Հարգելի Գրիգոր Դավթյան, բարև Ձեզ: Դուք կարող եք զանգահարել Ուրոլոգիական կլինիկա և ստանալ մասնագետի խորհրդատվությունը՝ +374 10 24 24 83 http://izmirlianmedicalcenter.com/arm/department/18/
Իզմիրլյան ԲԿ ադմինիստրացիա 30.01.2017
Հարգելի Նաիրա Թարվերդյան, նախապես խորհրդատվություն ունեցեք վիրաբույժի հետ, հետո անցեք նշանակված մասնագետի կողմից անալիզները: Իզմիրլյան ԲԿ-ն ունի հնարավորություն ժամանակակից ՄՌՏ-ի և ԿՏ-ի միջոցով տեսնել օրգան համակարգերը, միայն բժիշկի ցուցումի դեպքում: Առողջություն Ձեզ.. Հետաքրքրող հարցերի դեպքում զանգահարեք, 010242024:
Իզմիրլյան ԲԿ-ի ադմինիստրացիա 17.01.2017
Հարգելի Պերոս Հակոբյան անհրաժեշտ է մասնագետին դիմել և անցնել համապատասխան որոշ հետազոտություններ/ փոշտի սոնոգրաֆիա և սպերմոգրամմա և այլն/, որից հետո մոտենալ բժիշկ ուրոլոգին:
Peros Hakobyan 15.01.2017
Բարև ձեզ, ես 17 տարեկան եմ, մի քանի տարի առաջ ինձ վիրահատել են(օրխիէկտոմիա, և մյուսի ֆիքսում) ինձ մոտ առկա է վաղաժամ սերմնաժայթքում Արդյոք հնարավորություն ունե՞մ հետագայում երեխաներ ունենալու: որքա՞ն է գնահավում շանսերը: Ի՞նչ հետազոտություններ պիտի անեմ: Նաև լսել եմ, որ կա արհեստական ամորձի, Հայաստանում այդպիսի վիրահատություն կա՞: Խնդրում եմ եղեք անկեղծ! նախապես շնորհակալ եմ
Նաիրա Թարվերդյան 14.01.2017
Հարգելի բժիշկ, Ինձ մոտ աջ կողմի աճուկային շրջանում մոտ մեկ ամիս է ցավեր ունեմ, իմ կարծիքով դա կապված կարող է լինել որդանման ելունի հետ: Մի քանի օր առաջ հանձնել եմ արյան ընդհանուր անալիզ, որի արդյունքները նորմայի սահմաններում են, անգամ լեյկոցիտներն են նորմայի սահմաններում: Բացառում եմ ցավի կապը կանացի օրգանների հետ, քանի որ 1,5 ամիս առաջ եմ կանացի օրգանների էխո անցել: Եթե դա կապված է կույր աղու որդանման ելունի հետ, ապա ինչ հետազոտություն անցնել հստակ պարզելու համար? Կանխավ շնորհակալ եմ:
Զորիկ Պողոսյան 09.01.2017
Հարգելի Զորիկ Պողոսյան, фекальный кальпротектин հանդիասնում է ամենամատչելի, բարձր զգայնություն ունեցող, թեպետև ոչ խիստ սպեցիֆիկ աղեստամոքսային տրակտի ինֆեկցիոն և բորբոքային հիվանդությունների ախտորոշման մեթոդ է: Նորմայում նրա պարունակությունը պետք է լինի կղանքի մեջ 50մկգ/գ, նրա բարձրացումը կղանքի մեջ մատնանշում է աղիներում բորբոքային պրոցեսի մասին: Առողջություն, հարգելի Զորիկ Պողոսյան:
Tatevik Zohrabyan 07.01.2017
Hargeli Tatevik Zohrabyan, dimeq urologi, zangahareq/ 010/242024 heraxoshamarov.
Զորիկ Պողոսյան 16.12.2016
Բարեվ Ձեզ ես հանդձնել եմ фекальный кальпротектин անալիզ պատասխանը 64,6mkg/g է խնդրում եմ ասեք այդ ցուցանիշը նորմալ է թե ոչ նախապես շնորհակալություն
Սարգիս Աթաբեկյան 29.09.2016
Հարգարժան բժիշկ ձեր մոտ կատարվում է կիստաների լապարասկոպիկ վիրահատություն և ինչ արժե նման վիրահատությունը;Ես երրորդ կարգի հաշմանդամ եմ թույլ լսող եմ 4 տարի առաջ ալկոհոլ չարաշահեցի հետազոտման և բուժման կարիք ունեմ բայց գումար չունեմ հնարավոր է ձեր բարեգործությամբ բուժվել:Խորին շնորհակալ կլինեմ ձեր աջակցությունից:
Մարինե Փաթաթանյան 09.09.2016
Բարև դեզ Ես հարցս ուղղում եմ վիրաբուժներին։ Մի՞ թե կարելի Է աղիքի վրա ուրուցք ունեցող հիվանդին քոխարենը օրը մեկ անալիզ հանձնելու քոխարեն շտապ կարգով մեկ օրում նշանակել բոլոր անհրաժեշտ անալիզները որը կոգնի մեկ օր շուտ կանխորոշել և փրկել հիվանդի արանց այն ել դժվար կյանքը։ Խնդրում եմ պատասխանել ամեյնայն անկեղծությամբ։ Շնորհակալություն։
Տաթևիկ Զոհրաբյան 06.09.2016
Բարև ձեզ ես 1 տարի է ինչ ամուսնացել եմ և ունեմ ցիստիտի խնդիր ինձ կասեք ում դիմեմ գինեկոլոգի թե ուրոլոգի: Կանխավ շնորհակալություն